Ռուբինյանը ԱԺ աշխատակազմի արարողակարգի վարչության պետ է նշանակելԱՄՆ կոնգրեսական․ Ռուսաստանի հետ բաց երկխոսությունը «չափազանց կարևոր է»«Բազմաթիվ հայրենասերների համար սեփական պետությունը դառնում է օտար ու բովանդակազուրկ»․ ՍուրենյանցԱՄԷ-ում կարծում են, որ երկրներն իրավունք չունեն վճար սահմանելու Հորմուզի նեղուցով անցնելու համարՀրապարակվել են տղամարդկանց Ոսկե գնդակի հավակնորդների անուններըՀասրաթյան․ «Պետք է հասկանալ՝ ինչ ենք փոխում և ինչ գին ենք վճարելու»Հայաստանը Կունմինգում ներկայացրել է COP17-ի նախագահության տեսլականըՄատենադարանի գիտաշխատողը Ավստրիայում ներկայացրել է հայկական միջնադարյան դեղագիտական ժառանգությունըԵՄ-ն թույլատրել է Ուկրաինային 3,2 մլրդ եվրոն օգտագործել Patriot-ի հրթիռ-կալանիչներ գնելու համարՊՍԺ-ն սահմանել է եզակի պատմական նվաճում«Ինչո՞ւ է աշխարհը մեր մեջից ընտրում ականավորներին, իսկ մենք՝ ամենանողկալի երևույթներին»․ ԴանիելյանՈսկե գնդակ-2026․ հայտնի են լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի 10 հավակնորդներըԱնօդաչու թռչող սարքը Մոլդովայի վրայով անցել է դեպի Ռումինիա․ օդանավակայանում դադարեցվել են թռիչքներըՊուտինն ու Թրամփը քննարկել են ԱՄՆ հատուկ բանագնացների՝ Մոսկվա և Կիև կատարած այցերի արդյունքներըՊապիկյանը ուսումնական կենտրոնի հրամկազմին տվել է հանձնարարականներՍուրբ Կույս Մարիամի ծնունդը՝ քրիստոնեական եկեղեցիների տոնացույցումՆԳՆ կրթահամալիրում շահագործման է հանձնվել ուսանողների կացության նոր մասնաշենքըԳետառի կեղտաջրերի մաքրման առաջին կայանը հանձնվեց համայնքային ՀՈԱԿ-ինՀՀ ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանը ստուգատես է անցկացրել․ տրվել են հանձնարարականներՀայաստանը պատրաստվում է անցնել «ջրային բարեփոխումներից» «ջրային վերափոխման»Խոշոր ավտովթար՝ Փոքր Մասրիկում․ 5 վիրավորներից 4-ը անչափահասներ ենԵրևանի ավագանին որոշել է լուծարել «Երևանտրանս»-ըԻրանի գլխավոր նպատակը շարունակում են մնալ Իրանի ժողովրդի շահերի պաշտպանությունն ու տարածաշրջանում անվտանգության ապահովումը. Մասուդ ՓեզեշքիանՌուբիո․ Իրանը կանգնած է Սաուդյան Արաբիայի դեմ հութիների հարձակումների հետևումՍուրբ Մարիամ Աստվածածնի ծննդյան տոնը՝ աղոթքով և Սուրբ ՊատարագովԱնդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց ևս 3 ամսովՌուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներինՍա նշանակում է, որ արդեն իսկ թույլ է տրվել պետական գործերի ու շահերի ստրատեգիական տապալում․ ԲադալյանՈւզբեկստանի և ԵԱՏՄ երկրների առևտրաշրջանառությունը հասել է $12,8 մլրդ-իԴավիթ Խուդաթյանը Վիեննա կգործուղվիՀայաստանի և Մակեդոնիայի միջև բարձր մակարդակի շարունակական շփումները նոր հնարավորություններ կստեղծենՓյունիկը հայտնել է գլխավոր մարզչի պաշտոնակատարի անունըԻսրայելը հրադադարից հետո Գազայում սպանել է 1344 մարդուՔննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջՀայաստանն առաջին անգամ մասնակցել է PISA միջազգային գնահատմանըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերումՈստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել էԻրանի դեմ պատերազմի ավարտից հետո նավթի գները կտրուկ կնվազեն. ԹրամփՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Ֆլորիան Էսկյուդիեն իր հավատարմագրերն է հանձնել նախագահ Վահագն ԽաչատուրյանինՊապիկյանն անակնկալ այց է կատարել ՊՆ ուսումնական կենտրոն (տեսանյութ)Հովք բնակավայրում 75-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե էլեկտրասյանը․ կան վիրավnրներ«Ռազմաբազան գնա՞․ խնդիր չկա, տարածաշրջանում վտանգը գրեթե զրոյացրել ենք»․ ՂազարյանՀՀ-ն բողոքարկել է հայկական ապրանքների նկատմամբ ՌԴ-ի սահմանափակումները
Վեհափառ Հայրապետի և Սրբազանների գործը կրկին մակագրվել է դատավոր Սերժ Ռուշանյանին
Գազի թանկացումը աշխարհի վերջը չէ․ մենք կունենանք գազի փող՝ մինչև էժան գազին հասնելը. Թագուհի ՂազարյանԽոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ 1 զոհ, 2 վիրավորՈւկրաինայի հետ պատերազմում հաղթանակը շատ մոտ է. ՊեսկովԷդ համատիրություններն ինչներիս են պետք. Ավինյանը՝ վերելակների սպասարկման մասինՓաշինյանն ընդունել է «Հայաստանի Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչներինՌուսաստանը կձգտի հասնել խորհրդային ժողովրդի ցեղասպանության ճանաչմանը․ Լավրով

ԵՄ-ի հետ հարաբերություններում մենք հասել ենք հերթական պատասխանատու և կարևոր հանգրվանին

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ելույթ է ունեցել ԵԺԿ 40-ամյակին նվիրված միջոցառմանը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

«Հարգելի բարեկամներ,
Ուրախ եմ մասնակցել Եվրոպական ժողովրդական կուսակցության 40-ամյակին նվիրված այս կարևոր միջոցառմանը:
Կարծում եմ` հեռավոր 1976 թվականին կուսակցության համահիմնադիր և առաջին նախագահ Լեո Թինդեմանսը դժվար թե պատկերացներ, որ իր և իր համախոհների ստեղծած կուսակցությունը կդառնա Եվրոպայի ամենամեծ քաղաքական ընտանիքը` տասնամյակներ շարունակ լինելով մայրցամաքի առաջընթացի շարժիչ ուժերից և բարեփոխումների ջատագովներից ու իրականացնողներից մեկը, եվրոպական մի շարք երկրների քաղաքական վերնախավի կարևոր դերակատարը:

Անցած տասնամյակները լի էին ձեռքբերումներով, որոնցից գլխավորը, կարծում եմ, այսօրվա միասնական, խաղաղ ու բարեկեցիկ Եվրոպան է: Եվրոպան, որը չնայած գոյություն ունեցող բազմաթիվ մարտահրավերների, խնդիրների, շարունակում է մնալ ժողովրդավարության, հիմնարար իրավունքների պաշտպանության փարոս:

Հայաստանի հանրապետական կուսակցությունը, նաև՝ Ժառանգություն և Հայկական վերածնունդ կուսակցությունները, ԵԺԿ քաղաքական ընտանիքի մաս են կազմում: Դա պայմանավորված է մի կողմից մեր երկրի պատմությամբ և մշակույթով, որոնք, անկասկած, Եվրոպայի անքակտելի մասն են կազմում, մյուս կողմից՝ Հայաստանի ակնկալիքներով` բոլոր հնարավոր ոլորտներում և ուղղություններով զարգացնել ու խորացնել եվրոպական կառույցների և արժեհամակարգի կրողների հետ համապարփակ համագործակցությունը` պատշաճ կերպով հաշվի առնելով այլ ձևաչափերում մեր հանձնառությունները:

Այս առումով ուրախ եմ նշել, որ Եվրոպական միության հետ հարաբերություններում մենք հասել ենք հերթական պատասխանատու և կարևոր հանգրվանին: Անցյալ տարվա դեկտեմբերին ազդարարվեց Հայաստանի և Եվրոպական միության միջև հարաբերությունների նոր իրավական հիմքի շուրջ բանակցությունների պաշտոնական մեկնարկը: Այն կարտացոլի մեր հարաբերությունների խորությունն ու էությունը, կուրվագծի փոխշահավետ համագործակցության նոր ուղեցույցները, հնարավորություն կտա մեր հարաբերությունների նոր և ամուր իրավական հիմք ձևավորել։

Եվրոպական միության հետ մեր հարաբերություններին անդրադառնալիս առանձնահատուկ պետք է նշել այն կարևոր աջակցությունը, որ տարիներ շարունակ ցուցաբերվել է Հայաստանում իրականացվող բարեփոխումներին, ժողովրդավարության ու օրենքի գերակայության ամրապնդմանը, սոցիալ-տնտեսական առաջընթացին, ինստիտուցիոնալ զարգացմանը: Եվրոպական միության հետ մեր հարաբերությունները կառուցելիս մենք մշտապես զգացել ենք Եվրոպական ժողովրդական կուսակցության աջակցությունը: Համոզված ենք, որ նոր համապարփակ համագործակցության համաձայնագրի մշակման գործընթացում ԵԺԿ-ն կշարունակի գտնվել մեր կողքին:

Գնահատելի է նաև Եվրոպական ժողովրդական կուսակցության դիրքորոշումը խորհրդարանական ձևաչափերում Հայաստանին վերաբերող հարցերի նկատմամբ: Այս առումով կառանձնացնեի Եվրոպական խորհրդարանի, ինչպես նաև ԵԺԿ քաղաքական համաժողովի կողմից Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բանաձևերի ընդունումը: Արժանահիշատակ է նաև Եվրոպական խորհրդարանի՝ «Մարդու իրավունքների և ժողովրդավարության վերաբերյալ» 2013թ. տարեկան զեկույցը, որտեղ կոչ արվեց ԵՄ բոլոր անդամ պետություններին ընդունել Հայոց ցեղասպանությունը և նպաստել այդ հանցագործության ճանաչմանը:

Տիկնայք և պարոնայք,
Եվրոպայի հիմնադիր հայրերից Ռոբերտ Շումանը դեռ 1950 թվականին, առաջ քաշելով իր միասնական Եվրոպայի գաղափարները, ասում էր, որ իր գլխավոր նպատակն է «պատերազմը դարձնել ոչ միայն աներևակայելի, այլև բացարձակապես անհնարին»: Եվրոպային շատ բարդ ճանապարհով, բայց ի վերջո հաջողվեց կյանքի կոչել այդ գաղափարը: Վստահ եմ՝ այստեղ բոլոր հավաքվածները կիսում են մեր ցանկությունն առ այն, որ նաև մեր ողջ տարածաշրջանի համար այդ գաղափարը տեսլական դառնա, և որ Հարավային Կովկասում բոլորն ի վերջո հասնեն այն գիտակցությանը, որ քաղաքակիրթ աշխարհում պատերազմի միջոցով խնդիրներ չեն լուծվում, և անհանդուրժողականության ու այլատյացության քաղաքականությունը մի ուղի է, որը տանում է միայն ու միայն դեպի փակուղի:
Հարգելի բարեկամներ.

Ես ցանկանում եմ շնորհավորել ԵԺԿ-ի մեծ ընտանիքին ու նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ մաղթել` Եվրոպայի հետագա բարգավաճման ճանապարհին»,- իր ելույթում ասել է Է.Նալբանդյանը: