Կարելի է ցանկացած հարցի վերաբերյալ նախագիծ ներկայացնել, բայց ամենակարևորն է՝ ոչ թե ներկայացնել մի բան, անել՝ հակառակը. Վարդևանյան (տեսանյութ)Արաբական կոալիցիան ոչնչացրել է հութիների արձակած չորս անօդաչու թռչող սարքՊԵԿ-ը բացահայտել է կեղծ, էժան օղիների ստվերային շրջանառության դեպքերՌուբինյանն անվտանգության աշխատակիցներին կանչեց դահլիճ՝ Էդգար Ղազարյանին ամբիոնից հեռացնելու համար (տեսանյութ)Հարցը չի վերաբերվում օրակարգին. Ռուբինյանը չարձագանքեց Էդգար Ղազարյանի հարցին (տեսանյութ)Պատգամավորին դահլիճից Ձեր դուրս շպրտելու մեխանիզմը ո՞նց եք պատկերացնում. Ղազարյանը՝ Ռուբինյանին (տեսանյութ)«Զատիկ»-ի դաստիարակը բռնության է ենթարկել անչափահաս սանին, ոտքերով հարվածել գլխին ու մարմնին․ գործն ուղարկվել է դատախազինՓաշինյանը չի հասկացել Թումանյանի «Կիկոսի մահը» հեքիաթի բուն իմաստը. Մարուքյան
Սիփանիկի գյուղապետն ու որդին ձերբակալվել են
Ռուսաստանը հայտարարել է Խերսոնի ուղղությամբ հրադադարի ռեժիմ սահմանելու մասին. ՌԴ ՊՆԿախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»Նոր Սահմանադրության օրակարգը սպառնում է Հայաստանը վերածել համակենտրոնացման ճամբարի. «Փաստ»«Օրենքով Գող» Զապի և «Օշականցի» Գևորիկի դեմ հարուցված քրեական գործն ուղարկվեց դատարանՄինչև ժամը 17:00-ը լույս չի լինի մի շարք հասցեներումՀարի Քեյնը դարձավ «Ոսկե գնդակի» դափնեկիր210 մլն դրամ, 300 հազար դոլար, 100 հազար եվրո․ ի՞նչ ունեցվածքով վերընտրվեց Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը․ «Ժողովուրդ»
Վիճաբանություն և ծեծկռտnւք՝ Շիրակի փողոցում՝ ազգականների միջև. կա զnհ
ՔՊ-ն փակ նիստերում քննարկում է Արցախի, ՀՀ անկախության Հռչակագրի և եկեղեցու հարցերը․ «Ժողովուրդ»ՔՊ-ից կմիանա՞ն ընդդիմությանը. «Հրապարակ»Հայաստանի՝ դեպի ԵՄ «ձգտումը» դիվերսիֆիկացում ներկայացնելը՝ քարոզչական միֆ. «Փաստ»Զենքի ազատ վաճառքը կխստացվի՞․ կրակոցներն ու զինված միջադեպերը չեն դադարում․ «Ժողովուրդ»«Ուժեղ Հայաստանի» պատգամավորները ԱԺ բակում հարգանքի տուրք մատուցեցին «հոկտեմբերի 27»-ի զnhերի հիշատակինՊապիկյանի երկրորդ դեղին քարտը. «Հրապարակ»Գազային աղետի շեմին. իշխանական դիլետանտիզմի և ազգային անվտանգության սպառնալիքի միջև. «Փաստ»
Հոկտեմբերի 27-ի գործով նոր քննչական գործողություններ են կատարվել․ Դատախազություն
Արտահերթ ընտրությունների սպառնալիքը. ինչո՞ւ է իշխանության սահմանադրական օրակարգը մտել փակուղի. «Փաստ»Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակը վատացել է. «Հրապարակ»Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ»Թաթոյանն ընդհատակ է անցել. «Հրապարակ»6-7 ամիս անորակ խողովակներ են տեղադրել, քաղաքապետարանը չի նկատել, Ավինյանի անգործության հետևանքները․ «Ժողովուրդ»Սերբիայում ցուցարարները ներխուժել են հեռուստաալիքի տաղավարԶինկոմ է կալանավորվել. «Հրապարակ»Գլխարկները շատ բարձր նետել պետք չէ. «Փաստ»Ոստիկանությունը կանխել է Թբիլիսիի դպրոցներից մեկի վրա պլանավորված հարձակումըԱԳ փոխնախարարը կարևորել է մարդու իրավունքների, կենսաբազմազանության պահպանության փոխկապակցվածությունըԹշնամու տեղապահներն այդպիսին են՝ անթաքույց, տմարդ, անհայրենիք, անսրբություն, անպատիվ․ ԳալստյանՀայաստանը և Չեխիան քննարկել են ջրային ոլորտում համագործակցության հնարավորություններըԱԳ փոխնախարարը կարևորել է գիտության դերը քաղցրահամ ջրերի կենսաբազմազանության պահպանության գործումԿԲ-ն բարձրացրել է կապիտալի հակացիկլիկ բուֆերի չափը՝ սահմանելով այն 2.25%Կապան համայնքի ավագանու ընտրություններում ՔՊ նախընտրական ցուցակը գլխավորելու է Նարեկ ԲաբայանըԻրանի նախագահը ժամանել է Մոսկվա․ ինչ է սպասվումՆիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Թոմ Բերենդսենը ժամանել է ՀայաստանԿԲ նախագահը COP17-ի շրջանակում քննարկել է ֆինանսական համակարգում կենսաբազմազանության ռիսկերըԱՄՆ դեսպանությունը զգուշացնում է վիզա ունեցողներին․ ստուգումները շարունակվում ենՀորմուզի նեղուցով պարարտանյութերի մատակարարումների ծավալները կրճատվել են՝ հասնելով զրոյիԵրևան-Գյումրի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել. կա վիրավորՄաթևոսյանը IUCN-ի գլխավոր տնօրենի հետ քննարկել է Երևանում կառույցի գրասենյակ հիմնելու հարցըԵրեխաների տաղանդները զարգացնելը երկու ծնողի ամբողջական ներգրավվածությունն է պահանջում. Քերոբյան«Ականատեսը» ՏԻՄ ընտրությունների ընթացքում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտումՈրքան արժե տավարի միսը Հայաստանում՝ տարածաշրջանի մյուս երկրների համեմատ

ԵՄ-ի հետ հարաբերություններում հասել ենք պատասխանատու և կարևոր հանգրվանին

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ելույթ է ունեցել ԵԺԿ 40-ամյակին նվիրված միջոցառմանը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։

Ելույթում, մասնավորապես, նշվում է.

«Հարգելի բարեկամներ,

ուրախ եմ մասնակցել Եվրոպական ժողովրդական կուսակցության 40-ամյակին նվիրված այս կարևոր միջոցառմանը:

Կարծում եմ` հեռավոր 1976 թվականին կուսակցության համահիմնադիր և առաջին նախագահ Լեո Թինդեմանսը դժվար թե պատկերացներ, որ իր և իր համախոհների ստեղծած կուսակցությունը կդառնա Եվրոպայի ամենամեծ քաղաքական ընտանիքը` տասնամյակներ շարունակ լինելով մայրցամաքի առաջընթացի շարժիչ ուժերից և բարեփոխումների ջատագովներից ու իրականացնողներից մեկը, եվրոպական մի շարք երկրների քաղաքական վերնախավի կարևոր դերակատարը:

Անցած տասնամյակները լի էին ձեռքբերումներով, որոնցից գլխավորը, կարծում եմ, այսօրվա միասնական, խաղաղ ու բարեկեցիկ Եվրոպան է: Եվրոպան, որը չնայած գոյություն ունեցող բազմաթիվ մարտահրավերների, խնդիրների, շարունակում է մնալ ժողովրդավարության, հիմնարար իրավունքների պաշտպանության փարոս:

Հայաստանի հանրապետական կուսակցությունը, նաև՝ Ժառանգություն և Հայկական վերածնունդ կուսակցությունները, ԵԺԿ քաղաքական ընտանիքի մաս են կազմում: Դա պայմանավորված է մի կողմից մեր երկրի պատմությամբ և մշակույթով, որոնք, անկասկած, Եվրոպայի անքակտելի մասն են կազմում, մյուս կողմից՝ Հայաստանի ակնկալիքներով` բոլոր հնարավոր ոլորտներում և ուղղություններով զարգացնել ու խորացնել եվրոպական կառույցների և արժեհամակարգի կրողների հետ համապարփակ համագործակցությունը` պատշաճ կերպով հաշվի առնելով այլ ձևաչափերում մեր հանձնառությունները:

Այս առումով ուրախ եմ նշել, որ Եվրոպական միության հետ հարաբերություններում մենք հասել ենք հերթական պատասխանատու և կարևոր հանգրվանին: Անցյալ տարվա դեկտեմբերին ազդարարվեց Հայաստանի և Եվրոպական միության միջև հարաբերությունների նոր իրավական հիմքի շուրջ բանակցությունների պաշտոնական մեկնարկը: Այն կարտացոլի մեր հարաբերությունների խորությունն ու էությունը, կուրվագծի փոխշահավետ համագործակցության նոր ուղեցույցները, հնարավորություն կտա մեր հարաբերությունների նոր և ամուր իրավական հիմք ձևավորել։

Եվրոպական միության հետ մեր հարաբերություններին անդրադառնալիս առանձնահատուկ պետք է նշել այն կարևոր աջակցությունը, որ տարիներ շարունակ ցուցաբերվել է Հայաստանում իրականացվող բարեփոխումներին, ժողովրդավարության ու օրենքի գերակայության ամրապնդմանը, սոցիալ-տնտեսական առաջընթացին, ինստիտուցիոնալ զարգացմանը:

Եվրոպական միության հետ մեր հարաբերությունները կառուցելիս մենք մշտապես զգացել ենք Եվրոպական ժողովրդական կուսակցության աջակցությունը: Համոզված ենք, որ նոր համապարփակ համագործակցության համաձայնագրի մշակման գործընթացում ԵԺԿ-ն կշարունակի գտնվել մեր կողքին:

Գնահատելի է նաև Եվրոպական ժողովրդական կուսակցության դիրքորոշումը խորհրդարանական ձևաչափերում Հայաստանին վերաբերող հարցերի նկատմամբ: Այս առումով կառանձնացնեի Եվրոպական խորհրդարանի, ինչպես նաև ԵԺԿ քաղաքական համաժողովի կողմից Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բանաձևերի ընդունումը: Արժանահիշատակ է նաև Եվրոպական խորհրդարանի՝ «Մարդու իրավունքների և ժողովրդավարության վերաբերյալ» 2013թ. տարեկան զեկույցը, որտեղ կոչ արվեց ԵՄ բոլոր անդամ պետություններին ընդունել Հայոց ցեղասպանությունը և նպաստել այդ հանցագործության ճանաչմանը:

Տիկնայք և պարոնայք,

Եվրոպայի հիմնադիր հայրերից Ռոբերտ Շումանը դեռ 1950 թվականին, առաջ քաշելով իր միասնական Եվրոպայի գաղափարները, ասում էր, որ իր գլխավոր նպատակն է «պատերազմը դարձնել ոչ միայն աներևակայելի, այլև բացարձակապես անհնարին»: Եվրոպային շատ բարդ ճանապարհով, բայց ի վերջո հաջողվեց կյանքի կոչել այդ գաղափարը: Վստահ եմ՝ այստեղ բոլոր հավաքվածները կիսում են մեր ցանկությունն առ այն, որ նաև մեր ողջ տարածաշրջանի համար այդ գաղափարը տեսլական դառնա, և որ Հարավային Կովկասում բոլորն ի վերջո հասնեն այն գիտակցությանը, որ քաղաքակիրթ աշխարհում պատերազմի միջոցով խնդիրներ չեն լուծվում, և անհանդուրժողականության ու այլատյացության քաղաքականությունը մի ուղի է, որը տանում է միայն ու միայն դեպի փակուղի:

Հարգելի բարեկամներ.

Ես ցանկանում եմ շնորհավորել ԵԺԿ-ի մեծ ընտանիքին ու նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ մաղթել` Եվրոպայի հետագա բարգավաճման ճանապարհին»: