Կարելի է ցանկացած հարցի վերաբերյալ նախագիծ ներկայացնել, բայց ամենակարևորն է՝ ոչ թե ներկայացնել մի բան, անել՝ հակառակը. Վարդևանյան (տեսանյութ)Արաբական կոալիցիան ոչնչացրել է հութիների արձակած չորս անօդաչու թռչող սարքՊԵԿ-ը բացահայտել է կեղծ, էժան օղիների ստվերային շրջանառության դեպքերՌուբինյանն անվտանգության աշխատակիցներին կանչեց դահլիճ՝ Էդգար Ղազարյանին ամբիոնից հեռացնելու համար (տեսանյութ)Հարցը չի վերաբերվում օրակարգին. Ռուբինյանը չարձագանքեց Էդգար Ղազարյանի հարցին (տեսանյութ)Պատգամավորին դահլիճից Ձեր դուրս շպրտելու մեխանիզմը ո՞նց եք պատկերացնում. Ղազարյանը՝ Ռուբինյանին (տեսանյութ)«Զատիկ»-ի դաստիարակը բռնության է ենթարկել անչափահաս սանին, ոտքերով հարվածել գլխին ու մարմնին․ գործն ուղարկվել է դատախազինՓաշինյանը չի հասկացել Թումանյանի «Կիկոսի մահը» հեքիաթի բուն իմաստը. Մարուքյան
Սիփանիկի գյուղապետն ու որդին ձերբակալվել են
Ռուսաստանը հայտարարել է Խերսոնի ուղղությամբ հրադադարի ռեժիմ սահմանելու մասին. ՌԴ ՊՆԿախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»Նոր Սահմանադրության օրակարգը սպառնում է Հայաստանը վերածել համակենտրոնացման ճամբարի. «Փաստ»«Օրենքով Գող» Զապի և «Օշականցի» Գևորիկի դեմ հարուցված քրեական գործն ուղարկվեց դատարանՄինչև ժամը 17:00-ը լույս չի լինի մի շարք հասցեներումՀարի Քեյնը դարձավ «Ոսկե գնդակի» դափնեկիր210 մլն դրամ, 300 հազար դոլար, 100 հազար եվրո․ ի՞նչ ունեցվածքով վերընտրվեց Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը․ «Ժողովուրդ»
Վիճաբանություն և ծեծկռտnւք՝ Շիրակի փողոցում՝ ազգականների միջև. կա զnհ
ՔՊ-ն փակ նիստերում քննարկում է Արցախի, ՀՀ անկախության Հռչակագրի և եկեղեցու հարցերը․ «Ժողովուրդ»ՔՊ-ից կմիանա՞ն ընդդիմությանը. «Հրապարակ»Հայաստանի՝ դեպի ԵՄ «ձգտումը» դիվերսիֆիկացում ներկայացնելը՝ քարոզչական միֆ. «Փաստ»Զենքի ազատ վաճառքը կխստացվի՞․ կրակոցներն ու զինված միջադեպերը չեն դադարում․ «Ժողովուրդ»«Ուժեղ Հայաստանի» պատգամավորները ԱԺ բակում հարգանքի տուրք մատուցեցին «հոկտեմբերի 27»-ի զnhերի հիշատակինՊապիկյանի երկրորդ դեղին քարտը. «Հրապարակ»Գազային աղետի շեմին. իշխանական դիլետանտիզմի և ազգային անվտանգության սպառնալիքի միջև. «Փաստ»
Հոկտեմբերի 27-ի գործով նոր քննչական գործողություններ են կատարվել․ Դատախազություն
Արտահերթ ընտրությունների սպառնալիքը. ինչո՞ւ է իշխանության սահմանադրական օրակարգը մտել փակուղի. «Փաստ»Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակը վատացել է. «Հրապարակ»Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ»Թաթոյանն ընդհատակ է անցել. «Հրապարակ»6-7 ամիս անորակ խողովակներ են տեղադրել, քաղաքապետարանը չի նկատել, Ավինյանի անգործության հետևանքները․ «Ժողովուրդ»Սերբիայում ցուցարարները ներխուժել են հեռուստաալիքի տաղավարԶինկոմ է կալանավորվել. «Հրապարակ»Գլխարկները շատ բարձր նետել պետք չէ. «Փաստ»Ոստիկանությունը կանխել է Թբիլիսիի դպրոցներից մեկի վրա պլանավորված հարձակումըԱԳ փոխնախարարը կարևորել է մարդու իրավունքների, կենսաբազմազանության պահպանության փոխկապակցվածությունըԹշնամու տեղապահներն այդպիսին են՝ անթաքույց, տմարդ, անհայրենիք, անսրբություն, անպատիվ․ ԳալստյանՀայաստանը և Չեխիան քննարկել են ջրային ոլորտում համագործակցության հնարավորություններըԱԳ փոխնախարարը կարևորել է գիտության դերը քաղցրահամ ջրերի կենսաբազմազանության պահպանության գործումԿԲ-ն բարձրացրել է կապիտալի հակացիկլիկ բուֆերի չափը՝ սահմանելով այն 2.25%Կապան համայնքի ավագանու ընտրություններում ՔՊ նախընտրական ցուցակը գլխավորելու է Նարեկ ԲաբայանըԻրանի նախագահը ժամանել է Մոսկվա․ ինչ է սպասվումՆիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Թոմ Բերենդսենը ժամանել է ՀայաստանԿԲ նախագահը COP17-ի շրջանակում քննարկել է ֆինանսական համակարգում կենսաբազմազանության ռիսկերըԱՄՆ դեսպանությունը զգուշացնում է վիզա ունեցողներին․ ստուգումները շարունակվում ենՀորմուզի նեղուցով պարարտանյութերի մատակարարումների ծավալները կրճատվել են՝ հասնելով զրոյիԵրևան-Գյումրի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել. կա վիրավորՄաթևոսյանը IUCN-ի գլխավոր տնօրենի հետ քննարկել է Երևանում կառույցի գրասենյակ հիմնելու հարցըԵրեխաների տաղանդները զարգացնելը երկու ծնողի ամբողջական ներգրավվածությունն է պահանջում. Քերոբյան«Ականատեսը» ՏԻՄ ընտրությունների ընթացքում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտումՈրքան արժե տավարի միսը Հայաստանում՝ տարածաշրջանի մյուս երկրների համեմատ
Տնտեսություն

Ոռոգման համակարգի նպատակը գյուղացուն օգնելը չէ՝ այլ համակարգից փող քամելը

Երբ 2002թ-ից փոխվում էր ոռոգման համակարգը, դեռևս հստակ պատկերացում չկար, թե ինչպես է կարգավորվելու ոլորտը, միայն պարզ էր, որ ջուր օգտագործողների ընկերությունները խոստանում էին լինել յուղոտ պատառ: Թեև նախատեսվում էր, որ ՋՕԸ-երի ղեկավարները պետք է ընտրվեն համայնքի կողմից, սակայն այդ կետը մնաց թղթերի վրա, ՋՕԸ-երի ղեկավարներ դարձան ոչ պատահական մարդիկ, մարզային պաշտոնյաների մոտիկ-հարազատներ, իսկ ոլորտը ղեկավարվում է նույնկերպ՝ տնավարի. մոտիկների համար ջուր կա, իսկ մնացածների համար՝ երբ պատահի:

Ոռոգման համակարգը հանձնելով մասնավորի նաև ոլորտը դարձավ հաշվետվության առումով անվերահսկելի, ու դեռ երկար ժամանակ կպահանջվի այս համակարգը խելքի բերելու համար:

Դեռևս 2012թ-ին ՀՀ վարչապետի հանձնարարականով ՀՀ ֆինանսների նախարարության ֆինանսական վերահսկողության տեսչությունն ուսումնասիրություն է իրականացրել «Մուսալեռ», «Մասիս», «Նաիրի» և «Աշտարակ» ջրօգտագործողների ընկերություններում և բացահայտել բազմաթիվ խախտումներ:

Ստուգված բոլոր ընկերություններում առկա չեն եղել ոռոգման ջրի մատակարարումների չափաքանակների որոշման վերաբերյալ իրավական ակտերը, ներքին կանոնակարգերը և ջրաչափական սարքերը, այսինքն` մատակարարված ջրի չափաքանակի հաշվարկման մեխանիզմը բացակայել է:

Սա 2012թ-ին: Այդ շրջանում ստուգվեց միայն 4 ՋՕԸ, այն դեպքում, երբ 42 ՋՕԸ-եր էր գործում, և 4 ՋՕԸ-ում էլ նույն խախտումներն էին, որը ենթադրում էր, որ մնացած ՋՕԸ-երում պատկերը գրեթե նույնն է. պետությանը հասցնում են միլիոնների վնասներ, ոռոգման համար մշտական բողոքներ են, ոռոգման ջուր չկա, միջազգային ծրագրերով ոռոգման համակարգում խնդիրներն անպակաս են և այլն:

Վերահսկիչ պալատի նախորդ տարվա ՋՕԸ-երի ստուգումների վերաբերյալ մանրամասներ չկան, սակայն նշվում է, որ արձանագրվել են որոշ խախտումներ, մասնավորապես, ջուր օգտագործող ընկերությունները չեն ապահովել ՀՀ կառավարության կողմից սահմանված ոռոգման ջրի ընդունելի կորուստների մակարդակն ու ոռոգման ենթակա հողատարածքների չափերն ու ծավալները:

Ջրակորուստների մակարդակը մեղմելու նպատակով ոռոգման համակարգերի վիճակի բարելավման համար պետական ֆինանսական աջակցության աճին զուգընթաց, կրկին աճում է փաստացի կորուստների մակարդակը:

2013 թվականի համեմատ 2014 թվականին ՀՀ կառավարության համապատասխան որոշումներով սահմանված և ստացված տեղեկատվության համաձայն` ընդունելի կորուստների մակարդակն աճել է` հասնելով 42.9%-ից մինչև 45.5%, չնայած այն հանգամանքին, որ միջոցներ են հատկացվել ոռոգման համակարգերի հիմնանորոգման նպատակով:

Այսինքն պարզ է, որ այս ՋՕԸ-երի գոյության տարիներին ոչ ջրակորուստներն է նվազել, ոչ ոռոգման համակարգն է բարելավվել և ոչ էլ հողօգտագործողներն են շահել:

Հաճախ է խոսվում, որ ՋՕԸ-երում ստուգումներ են անում՝ միայն ՋՕԸ-երի ղեկավարներին փոխելու համար: ՋՕԸ-երի ղեկավարներին փոխում են, սակայն ոռոգման համակարգը Չինական պարսպից էլ ամուր է՝ ոչինչ չի փոխվում. ինչպես վատ և անարդյունավետ էր կառավարվում, այնպես էլ շարունակում է, որովհետև ոռոգման նպատակը ոչ թե գյուղացուն ջրով ապահովելն է, այլ համակարգից փող քամելը: