ԵՄ-ին անդամակցելը Թուրքիայի համար միակ տարբերակը չէ
«ԵՄ-ին Թուրքիայի լիիրավ անդամակցության հեռանկարը Թուրքիայի պետական քաղաքականության մասն է, եւ մենք կշարունակենք շարժվել այդ ուղղությամբ: Մեզ համար դա կարեւոր է, բայց միաժամանակ ԵՄ-ին անդամակցելը Թուրքիայի համար միակ տարբերակը չէ»,-այս մասին ասել է Թուրքիայի՝ ԵՄ հարցերով նախարար Օմեր Չելիքը իր լիազորությունները ստանձնելու արարողության ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Հիշեցնենք, որ մայիսի 24-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԵՄ-ին նախազգուշացրել էր, որ Անկարան կարող է վերանայել ԵՄ-ի հետ պայմանավորվածությունները, եթե Եվրոպան շարունակի պահանջել վիզայի չեղարկման համար անհրաժեշտ կետերի կատարումը: