Թվային ռադիոհեռարձակման ներդրման գործընթացը երկարաձգվեց մինչև 2018 թ.
Այսօր Ազգային ժողովը քննարկեց «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը: Հիմնական զեկուցողն է տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ Գագիկ Թադևոսյանը:
Նա նշեց, որ առաջարկվում է թվային ռադիոհեռարձակման համակարգի ներդրման գործընթացի իրականացման ժամկետը երկարաձգել մինչև 2018 թվականի հուլիսի 20-ը:
Նախագիծը դրվեց քվեարկության և կողմ քվեարկեց 102 պատգամավոր, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 3: