Մեկ, երկու, երեք` նոր ԸՕ-ն բերեք
Ազգային ժողովն արտահերթ նիստում հապշտապ, հաշված րոպեների ընթացքում քննարկման դրեց ու ամբողջությամբ ընդունեց Ընտրական օրենսգիրքը:
Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը հայտարարեց, որ երկրորդ ընթերցումից հետո ընդամենը խմբագրական փոփոխություններ են կատարվել:
«Նոր ընտրական օրեսգիրքը չի լուծում հանրության ու քաղաքական ուժերի բարձրացրած խնդիրները»,- այս մասին մինչև ԸՕ քվեարկությունը հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: Ի դեպ ՀԱԿ-ը դեմ քվեարկեց, բայց միևնույնն է` նոր ԸՕ-ն արժանացավ 102 պատգամավորի հավանությանը: