Իրանում 4,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Իրանում Թուրքմենստանի հետ սահմանին տեղի է ունեցել 4,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ հայտնել է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:
Ստորգետնյա ցնցումները եղել են իրանական Բոջնուրդ քաղաքից 23 կմ արևելք և Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադից 93 կմ հարավ-արևմուտք:
Զոհերի և ավերածությունների մասին դեռևս տեղեկություն չկա: