Հենրիխ Մխիթարյանը՝ Բունդեսլիգայի 2015-2016թթ. մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Բունդեսլիգայի 2015-2016թթ. մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ: Այս մասին հայտնում է Բունդեսլիգայի պաշտոնական:
Նշվում է, որ մրցաշարի ընթացքում Մխիթարյանը իր թիմի համար ապահովել է 15 գոլ, որից 11-ն անձամբ է խփել:
Kicker գերմանական պարբերականի հարցման արդյունքում Մխիթարյանը հավաքել է ձայների 31,1%: Հարցմանը մասնակցել են Բունդեսլիգայի ակումբները ներկայացնող 235 ֆուտբոլիստ: