Սպառնալիքը Ռուսաստանի կողմից աճել է. Մեծ Բրիտանիայի ԱԳՆ
«Վերջին շրջանում Ռուսաստանն, անկասկած, միջոցներ է ներդրել իր զինված ուժերում և դրանք արդիականացրել է: Սպառնալիքը Ռուսաստանի կողմից աճել է, և մենք պետք է դա նկատի ունենանք՝ գնահատելով սեփական ուժերն ու հնարավորությունները»,- ասել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Մայքլ Ֆելոնը, հաղորդում է TASS-ը:
Նա հավելել է, որ հուլիսին Վարշավայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի որոշումները պատրաստվածության բարձրացմանն ուղղված գործողությունների ծրագրի վերաբերյալ «պարզ վկայությունն են այն բանի, թե ինչպես է ՆԱՏՕ-ն ապագայում դիմակայելու ցանկացած տեսակի սպառնալիքի»: