Ռուբինյանը ԱԺ աշխատակազմի արարողակարգի վարչության պետ է նշանակելԱՄՆ կոնգրեսական․ Ռուսաստանի հետ բաց երկխոսությունը «չափազանց կարևոր է»«Բազմաթիվ հայրենասերների համար սեփական պետությունը դառնում է օտար ու բովանդակազուրկ»․ ՍուրենյանցԱՄԷ-ում կարծում են, որ երկրներն իրավունք չունեն վճար սահմանելու Հորմուզի նեղուցով անցնելու համարՀրապարակվել են տղամարդկանց Ոսկե գնդակի հավակնորդների անուններըՀասրաթյան․ «Պետք է հասկանալ՝ ինչ ենք փոխում և ինչ գին ենք վճարելու»Հայաստանը Կունմինգում ներկայացրել է COP17-ի նախագահության տեսլականըՄատենադարանի գիտաշխատողը Ավստրիայում ներկայացրել է հայկական միջնադարյան դեղագիտական ժառանգությունըԵՄ-ն թույլատրել է Ուկրաինային 3,2 մլրդ եվրոն օգտագործել Patriot-ի հրթիռ-կալանիչներ գնելու համարՊՍԺ-ն սահմանել է եզակի պատմական նվաճում«Ինչո՞ւ է աշխարհը մեր մեջից ընտրում ականավորներին, իսկ մենք՝ ամենանողկալի երևույթներին»․ ԴանիելյանՈսկե գնդակ-2026․ հայտնի են լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի 10 հավակնորդներըԱնօդաչու թռչող սարքը Մոլդովայի վրայով անցել է դեպի Ռումինիա․ օդանավակայանում դադարեցվել են թռիչքներըՊուտինն ու Թրամփը քննարկել են ԱՄՆ հատուկ բանագնացների՝ Մոսկվա և Կիև կատարած այցերի արդյունքներըՊապիկյանը ուսումնական կենտրոնի հրամկազմին տվել է հանձնարարականներՍուրբ Կույս Մարիամի ծնունդը՝ քրիստոնեական եկեղեցիների տոնացույցումՆԳՆ կրթահամալիրում շահագործման է հանձնվել ուսանողների կացության նոր մասնաշենքըԳետառի կեղտաջրերի մաքրման առաջին կայանը հանձնվեց համայնքային ՀՈԱԿ-ինՀՀ ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանը ստուգատես է անցկացրել․ տրվել են հանձնարարականներՀայաստանը պատրաստվում է անցնել «ջրային բարեփոխումներից» «ջրային վերափոխման»Խոշոր ավտովթար՝ Փոքր Մասրիկում․ 5 վիրավորներից 4-ը անչափահասներ ենԵրևանի ավագանին որոշել է լուծարել «Երևանտրանս»-ըԻրանի գլխավոր նպատակը շարունակում են մնալ Իրանի ժողովրդի շահերի պաշտպանությունն ու տարածաշրջանում անվտանգության ապահովումը. Մասուդ ՓեզեշքիանՌուբիո․ Իրանը կանգնած է Սաուդյան Արաբիայի դեմ հութիների հարձակումների հետևումՍուրբ Մարիամ Աստվածածնի ծննդյան տոնը՝ աղոթքով և Սուրբ ՊատարագովԱնդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց ևս 3 ամսովՌուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներինՍա նշանակում է, որ արդեն իսկ թույլ է տրվել պետական գործերի ու շահերի ստրատեգիական տապալում․ ԲադալյանՈւզբեկստանի և ԵԱՏՄ երկրների առևտրաշրջանառությունը հասել է $12,8 մլրդ-իԴավիթ Խուդաթյանը Վիեննա կգործուղվիՀայաստանի և Մակեդոնիայի միջև բարձր մակարդակի շարունակական շփումները նոր հնարավորություններ կստեղծենՓյունիկը հայտնել է գլխավոր մարզչի պաշտոնակատարի անունըԻսրայելը հրադադարից հետո Գազայում սպանել է 1344 մարդուՔննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջՀայաստանն առաջին անգամ մասնակցել է PISA միջազգային գնահատմանըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերումՈստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել էԻրանի դեմ պատերազմի ավարտից հետո նավթի գները կտրուկ կնվազեն. ԹրամփՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Ֆլորիան Էսկյուդիեն իր հավատարմագրերն է հանձնել նախագահ Վահագն ԽաչատուրյանինՊապիկյանն անակնկալ այց է կատարել ՊՆ ուսումնական կենտրոն (տեսանյութ)Հովք բնակավայրում 75-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե էլեկտրասյանը․ կան վիրավnրներ«Ռազմաբազան գնա՞․ խնդիր չկա, տարածաշրջանում վտանգը գրեթե զրոյացրել ենք»․ ՂազարյանՀՀ-ն բողոքարկել է հայկական ապրանքների նկատմամբ ՌԴ-ի սահմանափակումները
Վեհափառ Հայրապետի և Սրբազանների գործը կրկին մակագրվել է դատավոր Սերժ Ռուշանյանին
Գազի թանկացումը աշխարհի վերջը չէ․ մենք կունենանք գազի փող՝ մինչև էժան գազին հասնելը. Թագուհի ՂազարյանԽոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ 1 զոհ, 2 վիրավորՈւկրաինայի հետ պատերազմում հաղթանակը շատ մոտ է. ՊեսկովԷդ համատիրություններն ինչներիս են պետք. Ավինյանը՝ վերելակների սպասարկման մասինՓաշինյանն ընդունել է «Հայաստանի Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչներինՌուսաստանը կձգտի հասնել խորհրդային ժողովրդի ցեղասպանության ճանաչմանը․ Լավրով
Արխիվ

Իրադարձությունների նոր զարգացումները երկար սպասեցնել չեն տա

Newspress.am-ը կորցրած տարածքների և պատերազմական գործողությունների հնարավոր զարգացումների մասին խոսել է Արցախի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանի հետ:

-Պարոն Մելիքյան, Սերժ Սարգսյանն իր հարցազրույցի ժամանակ խոսեց 800 հա տարածքի մասին, որը նրա խոսքով ռազմավարական և մարտավարական նշանակություն չունի: Արդյո՞ք կարող է պետության տարածքում գտնվող հողատարածքը ռազմավարական նշնակություն չունենալ:

-Համարենք, որ նա խոսեց որպես ռազմական մասնագետ, որը տարածքային կորուստները դիտարկում է բացառապես պատերազմական գործողությունների վարման տրամաբանության համատեքստում և, այդ առումով, իր կողմից թվարկած չափորոշիչները՝ նշված տարածքների ռազմավարական, մարտավարական նշանակություը և այդ կորուստի հոգեբանական հետևանքների գնահատումը գուցեև կարող են համարժեք համարվել, թեև անգամ դա է շատ վիճելի: Սակայն պետության ղեկավարի պաշտոնը ստանձնած գործիչն առաջին հերթին պետք է դիտարկեր այդ կորուստների բացասական քաղաքական հետևանքները և բանակցային գործընթացի վրա դրանց արդեն իսկ թողած խիստ քայքայիչ ազդեցությունը: Մեծ հաշվով, պարոն Սարգսյանը տարածքային կորուստների նշանակության մասին խոսեց ավելի շուտ որպես պաշտպանության նախարար և մտահոգիչը հենց դա է՝ մեզ առաջին հերթին հստակ քաղաքական դիրքորոշում և գնահատական է անհրաժեշտ և Արցախի տարածքային ամբողջականության անվերապահ ապահովման անհրաժեշտության ստորադասումը ինչ-ինչ անցողիկ ռազմական ածանցյալ խնդիրներին անընդունելի է:

– Արդյո՞ք այս տարածքներն ստանալով, Ադրբեջանը կբավարարվի և նոր պահանջներ չի ներկայացնի, քանի որ ինչպես ասում են ախորժակն ուտելիս է բացվում: Նաև մենք ունենք Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակաշրջանը, երբ դարձյալ տարածքներ անցան Ադրբեջանին: Պատմությունը կրկնվո՞ւմ է:

-Բանակցային ներկայիս օրակարգի պայմաններում Ադրբեջանն, անկասկած, կշարունակի դիմել այնպիսի քաղաքական, դիվանագիտական և ռազմական քայլերի, որոնց միջոցով, միգուցե, կկարողանա իր վերահսկողության տակ առնել Արցախն ամբողջությամբ՝ այնտեղից վտարելով ամբողջ հայ բնակչությանը: Այս հարցում մենք պետք է ձերբազատվենք բոլոր անհիմն պատրանքներից: Պարոն Տեր-Պետրոսյանի իշխանության շրջանում տեղի ունեցան և կորուստներ, և լրջագույն տարածքային ձեռքբերումներ: Ես վստահ եմ, որ այժմ էլ գոյություն ունի կորուստները հետ բերելու և ձեռքբերումներն էլ պահպանելու հնարավորությունը, բայց դա առանձին մեծ թեմա է:

-Ի՞նչ նոր զարգացումներ են սպասվում: Արդյո՞ք հնարավոր է խուսափել լայնամասշտաբ պատերազմից, թե իրավիճակն ավելի կլարվի:

-Շատ բան կախված կլինի նրանից, թե արդյոք Ադրբեջանն իրեն տրված պատերազմելու իրավունքի դիմաց ի՞նչ է պարտավորվել անել, ինչպես է մարելու այս պատերազմելու «արտոնագրի» համար ունեցած իր պարտքը՝ գուցե դա կլինի ՀԱՊԿ և ԵԱՏՄ մտնելու կամ այդ կազմակերպություններին անդմակցելուց կտրուկ հրաժարվելու ձևով: Ամեն դեպքում իրադարձությունների նոր զարգացումներն իրենց դժվար թե երկար սպասել տան: