Ես չեմ գնացել նկարվելու, ես հաշվետու չեմ, զորքն եմ տարել տեղադրել` եկել. Սուրիկ Խաչատրյան
«Ով ա չափել 800 հեկտարը, հարաբերական ա ասել, Սերժ Սարգսյանը հո չի ասել, որ կոնկրետ 800 ա, դրանք բուֆերային գոտիներ են, ոչ բնակավայր են, ոչ տարածքներ են, ժողովուրդը բնակվում են, ոչ մի խնդիր չկա»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը:
Ինչ վերաբերում է իր առաջնագիծ մեկնելուն, որը քննադատվեց, մարզպետն արձագանքեց. «Ես չեմ գնացել նկարվելու, ես հաշվետու չեմ, զորքն եմ տարել տեղադրել` եկել»:
Սուրիկ Խաչատրյանն անպատասխան է թողել հարցը, թե ինչու իր որդին չի ծառայում բանակում: