Քոսոտ երկրի գիտնական Ռադիկ Մարտիրոսյանի Lexus LX570-ը
ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը ասել էր, որ եթե մենք զենք արտադրենք եւ փորձենք վաճառել, մեր քթին այնպե՛ս կխփեն, քանի որ ամեն քոսոտ երկիր չի կարող զենք արտադրել: Ցավոք, ամեն օր համոզվում ենք, որ գիտնականը ճիշտ որակում է տվել, այլապես Ռադիկ Մարտիրոսյանը այսօր ոչ թե մի մեծ ակադեմիայի նախագահ կլիներ, որի անունը կա, բայց արդյունք չկա, և ամեն պահ համոզվում ենք, որ Ռադիկ Մարտիրոսյանը քոսոտ երկրին հարիր գիտություն է ստեղծել: Բայց ամենակարևորն այն է, որ Ռադիկ Մարտիրոսյանը քոսոտ երկրում իրեն շատ լավ է զգում: Ըստ որոշ հրապարակումների` քոսոտ երկրի գիտնական Ռադիկ Մարտիրոսյանը մոտ երեք տարի առաջ գնել է Lexus LX570 մակնիշի ամենագնացը՝ 80 000 դոլարով և որևէ մեկը չի հարցրել, որտեղի՞ց քոսոտ երկրի գիտնականին այդ մեքենան: