Միասնական քննությունները մեկնարկելու են հունիսի 3-ից
Հայաստանում միասնական քննությունների առաջին փուլին մասնակցելու համար այս պահի դրությամբ դիմել է 11 հազար 375 դիմորդ: Այս դիմորդների մեջ չեն մտնում մասնագիտացված ներբուհական քննություններ հանձնողները (Կոնսերվատորիա, Թատրոնի և կինոյի ինստիտուտ, Գեղարվեստի ակադեմիա և այլն):
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Գագիկ Մելիքյանը:
Նա նշեց, որ նախորդ տարվա համեմատ դիմորդների թիվը մոտ 400-ով պակասել է: Այս տարի ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում հատկացվել է 13 հազար 787 տեղ: Անվճար տեղերի թիվը տարկետման իրավունքով՝ 1783, բոլոր բուհերի համար:
Միասնական քննությունների երկրորդ փուլի հայտարարագրումը կսկսվի հունիսի 25-ից մինչև հուլիսի 1-ը: Միասնական քննությունները մեկնարկելու են հունիսի 3-ից: Ձևավորվել է 30 քննական կենտրոն, որից 10-ը՝ Երևանում: