Ռուսաստանը պատրաստ է Արևմուտքի հետ համագործակցել ահաբեկչության դեմ պայքարում. Պուտին
Ռուսաստանը պատրաստ է այլ երկրների հետ սերտ համագործակցել ահաբեկչության, ծայրահեղականության, անօրինական միգրացիայի դեմ պայքարում, ինչպես նաև տեղեկատվական անվտանգության հարցերում, գրում է РИА Новости -ն:
Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը` ողջույնի խոսքում:
«Կցանկանայի ընդգծել, որ ռուսական կողմը պատրաստ է բոլոր ուղղություններով սերտ համագործակցել, ինչպես երկկողմ հիմքով, այնպես էլ տարբեր բազմակողմ ձևաչափերով»,- նշել է երկրի նախագահը:
Պուտինը վստահություն է հայտնել, որ հանդիպման արդյունքները կերևան գործնականում: