Ռուբինյանը ԱԺ աշխատակազմի արարողակարգի վարչության պետ է նշանակելԱՄՆ կոնգրեսական․ Ռուսաստանի հետ բաց երկխոսությունը «չափազանց կարևոր է»«Բազմաթիվ հայրենասերների համար սեփական պետությունը դառնում է օտար ու բովանդակազուրկ»․ ՍուրենյանցԱՄԷ-ում կարծում են, որ երկրներն իրավունք չունեն վճար սահմանելու Հորմուզի նեղուցով անցնելու համարՀրապարակվել են տղամարդկանց Ոսկե գնդակի հավակնորդների անուններըՀասրաթյան․ «Պետք է հասկանալ՝ ինչ ենք փոխում և ինչ գին ենք վճարելու»Հայաստանը Կունմինգում ներկայացրել է COP17-ի նախագահության տեսլականըՄատենադարանի գիտաշխատողը Ավստրիայում ներկայացրել է հայկական միջնադարյան դեղագիտական ժառանգությունըԵՄ-ն թույլատրել է Ուկրաինային 3,2 մլրդ եվրոն օգտագործել Patriot-ի հրթիռ-կալանիչներ գնելու համարՊՍԺ-ն սահմանել է եզակի պատմական նվաճում«Ինչո՞ւ է աշխարհը մեր մեջից ընտրում ականավորներին, իսկ մենք՝ ամենանողկալի երևույթներին»․ ԴանիելյանՈսկե գնդակ-2026․ հայտնի են լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի 10 հավակնորդներըԱնօդաչու թռչող սարքը Մոլդովայի վրայով անցել է դեպի Ռումինիա․ օդանավակայանում դադարեցվել են թռիչքներըՊուտինն ու Թրամփը քննարկել են ԱՄՆ հատուկ բանագնացների՝ Մոսկվա և Կիև կատարած այցերի արդյունքներըՊապիկյանը ուսումնական կենտրոնի հրամկազմին տվել է հանձնարարականներՍուրբ Կույս Մարիամի ծնունդը՝ քրիստոնեական եկեղեցիների տոնացույցումՆԳՆ կրթահամալիրում շահագործման է հանձնվել ուսանողների կացության նոր մասնաշենքըԳետառի կեղտաջրերի մաքրման առաջին կայանը հանձնվեց համայնքային ՀՈԱԿ-ինՀՀ ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանը ստուգատես է անցկացրել․ տրվել են հանձնարարականներՀայաստանը պատրաստվում է անցնել «ջրային բարեփոխումներից» «ջրային վերափոխման»Խոշոր ավտովթար՝ Փոքր Մասրիկում․ 5 վիրավորներից 4-ը անչափահասներ ենԵրևանի ավագանին որոշել է լուծարել «Երևանտրանս»-ըԻրանի գլխավոր նպատակը շարունակում են մնալ Իրանի ժողովրդի շահերի պաշտպանությունն ու տարածաշրջանում անվտանգության ապահովումը. Մասուդ ՓեզեշքիանՌուբիո․ Իրանը կանգնած է Սաուդյան Արաբիայի դեմ հութիների հարձակումների հետևումՍուրբ Մարիամ Աստվածածնի ծննդյան տոնը՝ աղոթքով և Սուրբ ՊատարագովԱնդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց ևս 3 ամսովՌուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներինՍա նշանակում է, որ արդեն իսկ թույլ է տրվել պետական գործերի ու շահերի ստրատեգիական տապալում․ ԲադալյանՈւզբեկստանի և ԵԱՏՄ երկրների առևտրաշրջանառությունը հասել է $12,8 մլրդ-իԴավիթ Խուդաթյանը Վիեննա կգործուղվիՀայաստանի և Մակեդոնիայի միջև բարձր մակարդակի շարունակական շփումները նոր հնարավորություններ կստեղծենՓյունիկը հայտնել է գլխավոր մարզչի պաշտոնակատարի անունըԻսրայելը հրադադարից հետո Գազայում սպանել է 1344 մարդուՔննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջՀայաստանն առաջին անգամ մասնակցել է PISA միջազգային գնահատմանըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերումՈստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել էԻրանի դեմ պատերազմի ավարտից հետո նավթի գները կտրուկ կնվազեն. ԹրամփՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Ֆլորիան Էսկյուդիեն իր հավատարմագրերն է հանձնել նախագահ Վահագն ԽաչատուրյանինՊապիկյանն անակնկալ այց է կատարել ՊՆ ուսումնական կենտրոն (տեսանյութ)Հովք բնակավայրում 75-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե էլեկտրասյանը․ կան վիրավnրներ«Ռազմաբազան գնա՞․ խնդիր չկա, տարածաշրջանում վտանգը գրեթե զրոյացրել ենք»․ ՂազարյանՀՀ-ն բողոքարկել է հայկական ապրանքների նկատմամբ ՌԴ-ի սահմանափակումները
Վեհափառ Հայրապետի և Սրբազանների գործը կրկին մակագրվել է դատավոր Սերժ Ռուշանյանին
Գազի թանկացումը աշխարհի վերջը չէ․ մենք կունենանք գազի փող՝ մինչև էժան գազին հասնելը. Թագուհի ՂազարյանԽոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ 1 զոհ, 2 վիրավորՈւկրաինայի հետ պատերազմում հաղթանակը շատ մոտ է. ՊեսկովԷդ համատիրություններն ինչներիս են պետք. Ավինյանը՝ վերելակների սպասարկման մասինՓաշինյանն ընդունել է «Հայաստանի Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչներինՌուսաստանը կձգտի հասնել խորհրդային ժողովրդի ցեղասպանության ճանաչմանը․ Լավրով
Տնտեսություն

Եղբայր, խորհուրդ մի տվեք՝ մեր պարտքերը տվեք

Գյուղատնտեսության նախարարությունը նախօրեին հաղորդագրություն է տարածել, որտեղ խաղողագործներին խաղողի մշակության խորհուրդներ է տվել, նշելով, որ խոնավ եղանակին բնորոշ հիվանդությունները չկանխելու դեպքում ոչ միայն կորստի կմատնվի տվյալ տարվա բերքը, այլև վազերը կկորցնեն իրենց կենսունակությունը և կվտանգվի հետագա տարիներին բարձր բերքի ստացումը:

ԳՆ-ն իր պարտականությունն է կատարել, սակայն հարց է, թե քանի խաղողագործ է այս տարի ևս մշակում իր հողատարածքը վերամշակող գործարաններին հանձնելու համար:

Հիշեցնենք, որ դեռևս նախորդ տարվանից «Վինար» ընկերությունը Արարատի մարզի Քաղցրաշեն համայնքի խաղողագործներին շուրջ 200 մլն դրամ պարտքեր ունի և դեռևս չի վճարել: Որպես նման պահվածքի հետևանք քաղցրաշենցիները հայտարարել էին, որ խաղող չեն մշակելու և մշակելու պարագայում անգամ չեն հանձնի Վինար ընկերությանը:

Մարդիկ այսօր կանգնած են խնդրի առջև` գումարներ չունեն, որպեսզի գյուղնախի խորհուրդները կատարեն. պետք է բուժանյութ գնեն, պարարտանյութ, եթե այգին մեծ է, ապա բանվորներ վարձեն, որպեսզի կարողանան ժամանակին գյուղատնտեսական աշխատանքներ կատարեն:

Այնպես, որ գյուղնախի խորհուրդներին հետևող չկա, ոչ թե նրա համար, որ չեն ցանկանում, այլ որովհետև փող չունեն, երևի թե այսքան պարտքային քաշքշուկից հետո անգամ մշակելու ցանկություն չունեն:

Երբ գյուղնախը մատչելի պարարտանյութ և դիզվառելիք է ներկրում, ապա այն տրամադրում է հողագործներին միայն նախապես վճարելուց հետո, սակայն ինչ է անելու այս դեպքում, երբ մարդկանց չեն վճարել. դեռևս ոչ մի կոնկրետ գործողություն, սակայն խորհուրդ է տալիս, որ դեղանյութ գնեք և բուժեք:
Հարցնող լինի՝ ինչո՞վ գնեն:

Կարող ենք հավելել, որ խաղողագործները գյուղնախի խորհուրդների կարիքը երևի թե չեն զգում, մեր երկրում ինչ-որ շատ գումար է ծախսվում խորհրդատվությունների վրա, ժամանակ է ծախսվում խորհուրդներ տալու վրա, սակայն կոնկրետ գործ անելուց կարծես պասիվանում ենք:

Պարոնայք գործ անել է պետք, ոչ թե խորհուրդ տալ, եթե աշնանը գյուղնախը հետևողական լիներ պարտքերի մարման հարցում, այսօր զուր ժամանակ չէր վատնի խորհուրդներ տալու համար, որի կարիքը երևի թե չկա:

Գյուղնախը իր հիմնական գործառույթը թողած՝ երկրորդային գործերով է զբաղվում. մարդիկ աշխատել են դափ-դատարկ նստել, անգամ լավագույն խորհուրդը հնարավոր չէ մի կտորի հացի հետ կուլ տալ: