Հայտնի է Գագիկ Բեգլարյանի (Չոռնի Գագո) թիկնապահների կողմից ծեծի ենթարկվածների ինքնությունը
Մայիսի 16-ի երեկոյան, Երևանի «Անգլիական» այգում տրանստպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի թիկնապահները և վարորդը ծեծի են ենթարկել 2 երիտասարդ ուսանողների:
Newspress.am-ին հայտնի ՝ դարձել, որ տուժածներից մեկը՝ Հայկ Պ.-ն 20 տարեկան է, մյուսը՝ Վահե Մ.-ն՝ 19-ը, ով սովորում է գեղարվեստի ակադեմիայում:
Տուժածներին տեղափոխել են հիվանդանոցներ: Նրանցից 20-ամյա Հ.Պ.-ն, քթի կոտրվածքով տեղափոխվել է Միքայելյան բժշկական կենտրոն, իսկ մյուսը՝ 19-ամյա Վ.Մ-ն՝ ծնոտի շրջանում ստացել է կոտրվածք և տեղափոխվել Հանրապետական հիվանդանոց:
Նրանց վիճակի մասին մանրամասներ կահյտնենք քիչ ուշ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ 22-ի գիշերը Գագիկ Բեգլարյանի թիկնապահներց 5-ը ձերբակալվել են: