ՊԵԿ փոխնախագահի զարմանալի ուրախությունն ու խոստովանությունը
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեք շաբաթ ժամանակ տվեց մենաշնորհը հայտնաբերելու համար: Պարզվում է, որ Հովիկ Աբրահանյանը տարբեր աղբյուրներից է իմացել, որ Հայաստանում մենաշնորհ է գործում: Մինչդեռ կոռուպցիայի դեմ պայքարում վերջնաժամկետ չկա: ՊԵԿ փոխնախագահ Արմեն Ալավերդյանը խոստովանում է որ պետական ապարատը պաշտպանված չէ և կոռուպցիոն ռիսկը մշտապես մեզ հետ է լինելու: Միաժամանակ ՊԵԿ փոխնախագահն չի ժխտել նաև այն, որ երբեմն լավ վարձատրվող պաշտոնյան է կոռուպցիայով զբաղվում:
«Ես այդ կոռուպցիան տեսնում եմ այնտեղ, որտեղ պաշտոնյա կա, որ կարողանում է այդ հայտարարագրված 2 մլն դրամով իր ընտանիքը պահել: Ես գտնում եմ, որ այդտեղ ավելի շատ կոռուպցիա կա»,- ասել է ՊԵԿ պաշտոնյա Ա.Ալավերդյանը:
Բայց ինչպես ասում են` Արմեն Ալավերդյանը դատ ու դատաստանին դեմ է, չնայած լավ գիտի, որ օրինակ երկրներ կան, որտեղ կոռուպցիայով զբաղվելու դեպքում անգամ գլխատում են: Մեզ մոտ միհրանացնում, փայփայում ու շատացնում են:
Անդրադառնալով շատ պաշտոնյաների հայտարարագրած միլիոններին` ՊԵԿ փոխնախագահը հորդորել է ուրախանալ, որ պաշտոնյաները հայտարարագրերում միլիոններ են գրանցում, դա թափանցիկության նշան է, ավելի վատ և վտանագավոր է այն դեպքը, երբ պաշտոնյան միլիոններ ունի, բայց չի հայտարարագրում: Զավեշտալին այն չէ, որ ՊԵԿ պաշտոնյան ուրախանում է հայտարարագրերի թափանցիկությունից, այլ այն, որ պաշտոնյան հայտարարում է, թե կոռուպցիա կա այնտեղ, ուր կա պաշտոնյա, իսկ հայտարարագրերի մասով էլ մի տեսակ միամիտ ուրախություն է ապրում Արմեն Ալավերդյանը, քանի որ այդ հայտարարագրերում ինչքան պաշտոնյանների գործազուրկ տիկիններ կան, միլիոնատերեր են: