Տանիքը հայտնվել է Ֆիզմաթ դպրոցի բակում. (լուսանկար)
Քիչ առաջ տեղի ունեցած ուժեղ քամու հետևանքով պոկվել է Քանաքեռ-Զեյթուն վարչական տարածքի բարձրահարկերից մեկի տանիքը:
Ականատեսների վկայությամբ, տանիքի պոկման հետևանքով տուժածներ չկան:
Ավելի վաղ տեղեկացրել էին, որ Արտակարգ իրավիճակների նախարարությունն հորդորել է քաղաքացիներին առաջիկա 2 ժամվա ընթացքում մնալ շինություններում:
Նկատենք, որ ժամը 15:00-15:20 Արմավիրի մարզում գրանցվել է ուժեղ քամի 23մ/վ արագությամբ, Աշտարակում՝ 13-20մ/վ արագությամբ, Երևանում՝ 8-20մ/վ արագությամբ:
