ԵՄ-ն կընդունի Թուրքիայի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմը 2017թ-ից ոչ շուտ
Գերմանիայի կառավարությունը հույս է հայտնում, որ առանց վիզայի ռեժիմը ԵՄ մեկնող Թուրքիայի քաղաքացիների համար ուժի մեջ կմտնի 2017թ-ից ոչ վաղ, գրում է Bild-ը:
Ինֆոմացիայի աղբյուրը հայտնում է, որ բանակցությունները չեն կարող ավարտվել մինչև նշված տարվա հուլիսը, քանի որ Անկարարն չի ցանկանում կատարել Բրյուսելի պայմանները:
Հաղորդվում է, որ անհամաձայնության հիմք է շարունակում մնալ հակաահաբեկչական օրենքի փոփոխությունները, որոնք մերժվում են Թուրքիայի նախագահի կողմից: Փոփոխությունների շրջանակներում նաև պարունակվում է կետ լրագրողների և կառավարության քննադատների պաշտպանության մասին: