Ալավերդյանը չի մեկնաբանում «ապօրինի մենաշնորհ» եզրույթը
Ո՞վ է վարչապետ Հովիկ Աբրահամյանին տեղեկացրել, որ Հայաստանի տնտեսությունում մենաշնորհներ կան, ՊԵԿ պաշտոնյանե՞րը, թե այլ գերատեսչություններից է ստացվել տեղեկությունը: Այսօր Ազգային ժողովում լրագրողները նման հարց ուղղեցին Պետական եկամուտների կոմիտեի փոխնախագահ Արմեն Ալավերդյանին: Վերջինս վստահեցրեց, որ վարչապետը մի աղբյուրից չի օգտվում, նա օգտվում է պետական բազմազան աղբյուրներից:
Լրագրողները հարցը մասնավորեցրին, որ խոսքը ապօրինի մենաշնորհների մասին է, Ա. Ալավերդյանը պատասխանեց, որ «ապօրինի մենաշնորհ» եզրույթը չի ուզում մեկնաբանել:
Լրագրողները հիշեցրին, որ, օրինակ, շաքարավազի ներկրման ոլորտում ապօրինի մենաշնորհ կա: Ըստ նրա, շաքարավազի արտադրական նպատակներով ներմուծում են տասնյակ կազմակերպություններ:
«Բոլոր քաղցրավենիք, կոնֆետ արտադրող մեծ կազմակերպությունները շաքարավազն իրենք են ներմուծում, ոչ թե ձեր ասած կազմակերպությունից են ձեռք բերում»,- ասաց Արմեն Ալավերդյանը:
Ինչ վերաբերում է մենաշնորհ է դա, թե ոչ, ապա ՊԵԿ ներկայացուցիչը գտավ, որ դրա համար կա հատուկ հանձնաժողով: