Թաքցնելու բան չկա. Սեյրան Օհանյան
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Պաշտպանության նախարարը չհերքեց, որ զորքերի որոշակի տեղաշարժ է եղել: Անդրադառնալով Վահրամ Բաղդասարյանի հայտարարությանը, թե 800 հա տարածքը եղել է ամայի և անմշակ տարածք, լրագրողները հարցրին, թե արդյոք մեր զինվորները զոհվել են ամայնի ու ոչ պիատանի տարածքների համար:
«Թաքցնելու բան չկա, եղել է զորքերի որոշակի տեղաշարժ, որն այսօր գտնվում է ՊԲ ողջ անձնակազմի, տվյալ հատվածներում գտնվող ստորաբաժանումների վերահսկողության ներքո: Այդ տարածքներն ամրագրված են ԼՂՀ տարածքներում եւ կարծում եմ, որ բանակցային գործընթացում համապատասխան ընթացք կտրվի, որը կվերաբերվի նաեւ այս տարածքներին»,- ասաց Սեյրան Օհանյանը:
Հարցին, թե պետք է մոռանա՞նք այդ տարածքների մասին, նախարարը պատասխանեց. «Ինչպես մենք չենք մոռանում մեր պատմական տարածքները, այդպես էլ այդ տարածքները չենք կարող մոռանալ: Դրա համար մենք ստեղծել ենք այնպիսի դիրքային պաշտպանություն, որ վերահսկողությունը ազդեցության, նախաձեռնողականության առումով Պաշտպանության բանակի անձնակազմի ձեռքերում է»: