Էրդողանը քննադատեց ԵՄ տեսակետը միգրացիոն ճգնաժամի մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողանը քննադատեց ԵՄ-ի դիրքորոշումը միգրացիոն ճգնաժամի կարգավորման վերաբերյալ: Այս մասին հայտնում է THE GUARDIAN-ը:
Ինչպես նշում է Էրդողանը, Թուրքիան, կատարելով ամենաշատ ծախսերը հումանիտար կարիքների բավարարման համար, ինչպես նաև ընդունելով ամենաշատ փախստականներին այլ երկրների համեմատ, այս առումով հանդիսանում է «ամենաառատաձեռն» երկիրը:
Էրդողանը կարծում է. որ միջազգային հանրությունը ահաբեկչական հարձակումներից հետո երկար ժամանակ անտեսել է այդ հարցը և ուշադրությունը կենտրոնացրել միայն եվրոպական երկրների վրա: Նա կարծում է, որ Սիրիայի հետ կապված շատ խնդիրներից կարելի էր խուսափել, եթե աշխարհը ավելի վաղ միջամտեր:
Այժմ Եվրոպան պետք է ժամանակ հատկացնի Թուրքիայում փախստականների խնդրի լուծման համար: Այդ նպատակով նա առաջարկում է մշակել համատեղ իրավական մեխանիզմների խնդրի լուծման համար:
Բացի այդ, նա հանդես եկավ Սիրիայում Բաշար Ասադի ռեժիմի տապալման կոչով: Էրդողանը կարծում է, որ դա անհրաժեշտ նախապայման է երկրում ժողովրդավարության հաստատման համար: