Բաքուն դեմ չէ ԼՂ հարցով ԵԱՀԿ ներկայացուցչի լիազորությունների ընդլայնմանը
Ադրբեջանը դեմ չէ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի լիազորությունների ընդլայնմանը։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, արտաքին կապերի բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ադրբեջանական ANS-ին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, արտաքին կապերի բաժնի պետ Նովրուզ Մամեդովը, մեկնաբանելով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի լիազորությունների ընդլայնման վերաբերյալ ՄԽ համանախագահող երկրների ներկայացուցիչների համատեղ հայտարարությունը, հայտարարել էր, որ Անջեյ Կասպշիկի լիազորությունենրում էական փոփոխություններ չեն կարող լինել:
Նշենք, որ օրերս Վիեննայում կայացել էր Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի առաջին հանդիպումը։ Բանակցություններին մասնակցել էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքը, Իգոր Պոպովն ու Պիեռ Անդրյոն։ Լրատվամիջոցները վիեննական հանդիպումից հետո հաղորդել էին ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի լիազորությունների ընդլայնման մասին։ Այս մասին տեղեկացնում է interfax.ru-ն: