Նավթի միջազգային գները ընկնում են
Լոնդոնի և Նյու-Յորքի բիրժաներում նավթի համաշխարհային գները ընկնում են: Այդ մասին վկայում են առևտրի տվյալները:
WTI տեսակի թեթև նավթի հունիսյան ֆյուչերսների գները Նյու-Յորքի առևտրային բիրժայում ընկել են 0.58 տոկոսով, մինչև 48.13 դոլար բարելի համար:
ICE Futures Լոնդոնյան բիրժայում Brent տեսակի նավթի ֆյուչերսները ընկել են 0.41 տոկոսով, մինչև 48.52 դոլար բարելի համար: