Թուրքիայի նորընտիր վարչապետ է դարձել Բինալ Յըլդըրդմը
Թուրքիայում մայիսի 22-ին իշխող «Արդարություն եւ զարգացում» (AKP) կուսակցության արտահերթ համագումարում կուսակցության նախագահ է ընտրվել միակ թեկնածու Բինալի Յըլդըրըմը։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի տրանսպորտի եւ կապի նախարար Բինալի Յըլդըրըմը AKP-ի արտահերթ համագումարում ստացել է 1405 պատվիրակների ձայները եւ ընտրվել կուսակցության նախագահ։ Առաջիկա օրերին նրան կհանձնարարվի կառավարություն կազմել եւ ստանձնել վարչապետի պաշտոնը։