Հայ զինվորն իր խնդիրը պատվով է կատարել
ԼՂՀ Պն մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է քառօրյա պատերզմին ու Ադրբեջանի ագրեսիային:
Նա մասնավորապես գրել է.
«Ուժեղի համար ցավալի է, երբ հակառակորդը թույլ է ոչ միայն… , այլև պահվածքով: Թույլ է ամենից առաջ նրանով, որ նա ազնիվ չէ և անընդհատ ճգնում է իր պարտությունը ներկայացնել որպես հաղթանակ:
Ադրբեջանն ու Արցախն ապրիլյան առճակատման ընթացքում նման են այն երկու կռվող կողմերին, որոնցից մեկը հանկարծակի, չանգռում է դիմացինի թիկունքը և իսկույն մտնում կողքին կանգնած երրորդ կողմի հետևը:
Հետո, ցույց տալով գողունի կերպով չանգռած մասը, աշխարհով մեկ գլխապատառ աղաղակում, թե իբր ինքն այդ մենամարտում փայլուն կերպով հաղթանակ տարավ:
Հետաքրքիր է, ինչ են մտածում կողքից նայողները, մանավանդ, որ նրանցից յուրաքանչյուրը լավ է ճանաչում կռվող կողմերից ամեն մեկին:
Ով ինչ ուզում է` թող ասի, ով իինչ ուզում է, թող մտածի, բայց մի բան հաստատ է` հայ զինվորն իր խնդիրը պատվով է կատարել»,- գրել է Հասրաթյանը: