Պուտինը Ստամբուլ չի այցելի
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը խոսել է այն մասին, թե ինչու է Վլադիմիր Պուտինը հրաժարվել ՄԱԿ-ի հումանիտար գագաթնաժողովին մասնակցել, որը պետք է տեղի ունենա Ստամբուլում, մայիսի 23-24-ը, հաղորդում է Lenta.ru-ն:
Պեսկովի խոսքով` Պուտինի աշխատանքային գրաֆիկում այդ այցը նախատեսված չէ:
«Ցավոք, գրաֆիկում այդ այցի համար տեղ չկա: Ռուսաստանը կներկայացվի այլ մակարդակով»,- ասել է Պեսկովը:
Իր հերթին` ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ՄԱԿ-ի գագաթնաժողովին կմասնակցի ՌԴ ԱԻՆ ղեկավարի տեղակալը: