Արամ Հարությունյանը պիտի պատասխան տա իր արարքների համար
Այսօր մայիսի 20-ին, «Անդրադարձ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում Հասարակական էկոլոգիական դաշինքի համակարգող, բնապահպան Սիլվա Ադամյանը խոսեց, այն մասին, որ Արամ Հարությունյանը պատասխան չի տվել արարքների համար:
Անդրադառնալով Գառնիում ջրի խնդրին Հայկական բուսաբանական ընկերություն ՀԿ-ի փոխնախագահ Գոհար Օգանեսովան նշեց, որ Արմաշ, Սուրենավան գյուղերում մի քանի հետազոտություններ են անցկացվել հասկանալու համար, թե ինչ վիճակ է ջրի հետ կապված ու չկար մի մարդ, որ ջրի խնդիրը որակեր գոնե բավարար, ինչը թույլ կտար իրենց գոյությունը քարշ տալ: Միանշանակ գառնեցիները ճիշտ են անում, որ թույլ չեն տալիս, որ ջուրը գնա Արարատյան հարթավայր, սակայն սրանով բուն խնդիրը չի լուծվել: Գառնեցիները մնացել են առանց խմելու ջրի, այն դեպքում, երբ նախկին նախարար Արամ Հարությունյանը առանց պլանավորման և առանց բնապահպանական մոտեցման, օգտագործում է խորքային ջրերը: Արամ Հարությունյանի հրաժարականը եղավ, բայց պարզվում է նա հիմա Ջրային տնտեսության նախագահն է, այսինքն, մնաց անպատիժ:
«Թող Արամ Հարությունյանը բնապահպանների ձեռքից պլակատները վերցնի, գցի ոտքի տակ, իսկ խեղճ գառնեցիներն էլ մնան առանց խմելու ջրի»,- ասաց Ադամյանը:
Իհարկե, նոր նախարարը փորձում է ինչ-որ բան անել իրավիճակը շտկելու համար, բայց նա չի կարող միանգամից ամեն ինչ վերականգնել: