Սերժ Սարգսյանի դավաճան լինելու հետ կապված ձևակերպումներ չեմ տալիս. Մհեր Շահգելդյան
Ազգային ժողովի «Օրինաց Երկիր» խմբակցության պատգամավոր Մհեր Շահգելդյանը ԱԺ ճեպազրույցի ժամանակ արդրադարձել է նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, ըստ որի մենք 800 հեկտար տարածք ենք կորցրել:
Նա կարծիք է հայտնել, որ հնարավորություն կլինի Արցախում կորցրած դիրքերը վերադարձնելու, պարզապես, ըստ Շահգելդյանի, պետք է խնդրին նայել երկու ուղղությամբ` մեկը բանակցային գործընթացն է, մյուսը` ԼՂՀ-ի կարգավիճակի հարցն է:
Նույն օրը ճեպազրույցում Ժառանգություն խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ տեղի է ունեցել պետական դավաճանություն և մեղադրել է Սերժ Սարգսյանին դավաճանության մեջ: Լրագրողի հարցին, թե արդյո՞ք Շահգելդյանի կարծիքով Սերժ Սարգսյանը դավաճան է, ՕԵԿ պատգամավորը պատասխանեց. «Ինչի հետ կապված, տվյալ դեպքում ես այդպիսի ձեւակերպումներ չեմ տալիս»: