ԱԳՆ-ի նախկին «հյուրանոցի» փոխարեն` հիգաստղանի հյուրանոց
Պետգույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը տեղեկացրել է, որ ԱԳՆ նախկին շենքը պետք է դառնա հինգաստղանի հյուրանոց:
Հիշեցնենք, որ ԱԳՆ նախկին շենքը վաճառվել է արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին` 52 մլն. դոլարով:
Խնդիրն այն է, որ այդ շենքը, ուր ժամանակին տեղավորված էր ԱԳՆ-ը, դարձյալ հյուրանոց էր՝ մի տարբերությամբ, որ հյուրանոցում սովորաբար մնացողները վճարում են սեփական գրպանից, իսկ մեր ԱԳՆ-ին հյուրանոցի համար վճարում էր պետությունը և ՀՀ դիվանագիտության աշխատանքը հյուրանոցային կյանք վարելու արդյունք է:
Ապրիլյան օրերին մեր ԱԳՆ-ն քար լռությունը նույնպես հյուրանոցային կյանքի արդյունք էր, ինչը մեր պետության վրա բավականին թանկ նստեց: