Մեդվեդևը Հայաստանում` սուսիկ-փուսիկ
Այսօր առավոտյան լրատվական կայքերը տարբեր աղբյուրներից սկսեցին հրապարակել ՌԴ վարչապետ Դմիտրի Միդվեդևի Հայաստան կատարած այի մասին: Ըստ շրջանառվող լուրերի Միդվեդևը Հայաստան է ժամանել մայիսի 19-ի ուշ երեկոյան, սակայն այս մասին, ո’չ կառավարության և ո’չ էլ նախագահականի պաշտոնական կայքում ոչ մի տեղեկատվություն չկար: Միայն ՀՀ նախագահի մամուլի խոսնակի օգնական Նարեկ Նիկողոսյանի «Թվիթեր»-ի միկրոբլոգում ենք տեղեկանում, որ ՌԴ վարչապետն ու Սերժ Սարգսյանը հանդիպել են:
«ՀՀ նախագահի նստավայրում մեկնարկել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հանդիպումը»,- իր «Թվիթեր»-ի միկրոբլոգում գրել է Նարեկ Նիկողոսյանը: