Ադրբեջանի ՊՆ հայտարարությունը ապատեղեկատվություն է
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը անդրադարձել է այն հայտարարությանը, որը տարածել էր Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը:
Հաղորդագրության մեջ նշվում է. «Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից այսօր տարածված տեղեկատվությունն առ այն, թե իբր «հայերը հերթական անգամ խոցել են սեփական անօդաչու թռչող սարք», ապատեղեկատվություն է»: