ՀՀԿ-ն հույս ունի, որ ծանրակշիռ ձայներով կընդունվի ԸՕ-ն
Քաղաքական ուժերը և քաղաքական մեծամասնությունը պատրաստակամ են անել ամեն ինչ, որպեսզի առաջիկայում լինի բարեփոխված Ընտրական օրենսգիրք:
Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի հերթական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Մենք տեսանք, որ խորհրդարանում հիմնականում կա համախմբում, և Ընտրական օրենսգիրքը 95 ձայնով երկրորդ ընթերցմամբ ընդունվեց:
Հույս ունենք, որ մայիսի 25-ին՝ արտահերթ նիստի ժամանակ, նման ծանրակշիռ ձայներով կընդունվի Ընտրական օրենսգիրքը»,-ասաց Էդուարդ Շարմազանովը: