Կալանքների շղթան պետք է կտրվի. ՎարդանյանՆարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Ոսկյա ականջօղեր, կոճակ, Օկտավիանոս Օգոստոսի դրամ, բրոնզե դաշույն. Մեծամոր հնավայրում հայտնաբերվել են բացառիկ գտածոներ
Բաքվի և Երևանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստն արդեն համաձայնեցված է. Ֆարիդ ՇաֆիևՀորդանանի ռազմաօդային ուժերի՝ Սիրիայի հարավին հասցրած հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի. կան վիրավորներԻ՞նչն է ձեր համար խոչընդոտ հանդիսացել, որ մի դիմում էլ չեք գրում «Վեոլիա Ջուր»-ի հետ կապված. Դավիթ Ղազինյանը՝ ՏԿԵ նախարարինԴատախազությունը Աչաջրի գյուղապետարանի վարչական շենքի մարզադահլիճը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարանԻ՞նչ ծրագրեր եք պատրաստում, որ քաղաքացին ջրի ծորակը բացելով չմտածի՝ արդյոք կթունավորվի,  թե չէ՝ հերթական անգամ  ջուր խմելով. Աբրահամյան (տեսանյութ)27 տարի անց էլ վերքը չի սպիացել, իսկ պատմության բոլոր հարցերը պատասխաններ են պահանջում. ՄխիթարյանԿարելի է ցանկացած հարցի վերաբերյալ նախագիծ ներկայացնել, բայց ամենակարևորն է՝ ոչ թե ներկայացնել մի բան, անել՝ հակառակը. Վարդևանյան (տեսանյութ)Արաբական կոալիցիան ոչնչացրել է հութիների արձակած չորս անօդաչու թռչող սարքՊԵԿ-ը բացահայտել է կեղծ, էժան օղիների ստվերային շրջանառության դեպքերՌուբինյանն անվտանգության աշխատակիցներին կանչեց դահլիճ՝ Էդգար Ղազարյանին ամբիոնից հեռացնելու համար (տեսանյութ)Հարցը չի վերաբերվում օրակարգին. Ռուբինյանը չարձագանքեց Էդգար Ղազարյանի հարցին (տեսանյութ)Պատգամավորին դահլիճից Ձեր դուրս շպրտելու մեխանիզմը ո՞նց եք պատկերացնում. Ղազարյանը՝ Ռուբինյանին (տեսանյութ)«Զատիկ»-ի դաստիարակը բռնության է ենթարկել անչափահաս սանին, ոտքերով հարվածել գլխին ու մարմնին․ գործն ուղարկվել է դատախազինՓաշինյանը չի հասկացել Թումանյանի «Կիկոսի մահը» հեքիաթի բուն իմաստը. Մարուքյան
Սիփանիկի գյուղապետն ու որդին ձերբակալվել են
Ռուսաստանը հայտարարել է Խերսոնի ուղղությամբ հրադադարի ռեժիմ սահմանելու մասին. ՌԴ ՊՆԿախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»Նոր Սահմանադրության օրակարգը սպառնում է Հայաստանը վերածել համակենտրոնացման ճամբարի. «Փաստ»«Օրենքով Գող» Զապի և «Օշականցի» Գևորիկի դեմ հարուցված քրեական գործն ուղարկվեց դատարանՄինչև ժամը 17:00-ը լույս չի լինի մի շարք հասցեներումՀարի Քեյնը դարձավ «Ոսկե գնդակի» դափնեկիր210 մլն դրամ, 300 հազար դոլար, 100 հազար եվրո․ ի՞նչ ունեցվածքով վերընտրվեց Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը․ «Ժողովուրդ»
Վիճաբանություն և ծեծկռտnւք՝ Շիրակի փողոցում՝ ազգականների միջև. կա զnհ
ՔՊ-ն փակ նիստերում քննարկում է Արցախի, ՀՀ անկախության Հռչակագրի և եկեղեցու հարցերը․ «Ժողովուրդ»ՔՊ-ից կմիանա՞ն ընդդիմությանը. «Հրապարակ»Հայաստանի՝ դեպի ԵՄ «ձգտումը» դիվերսիֆիկացում ներկայացնելը՝ քարոզչական միֆ. «Փաստ»Զենքի ազատ վաճառքը կխստացվի՞․ կրակոցներն ու զինված միջադեպերը չեն դադարում․ «Ժողովուրդ»«Ուժեղ Հայաստանի» պատգամավորները ԱԺ բակում հարգանքի տուրք մատուցեցին «հոկտեմբերի 27»-ի զnhերի հիշատակինՊապիկյանի երկրորդ դեղին քարտը. «Հրապարակ»Գազային աղետի շեմին. իշխանական դիլետանտիզմի և ազգային անվտանգության սպառնալիքի միջև. «Փաստ»
Հոկտեմբերի 27-ի գործով նոր քննչական գործողություններ են կատարվել․ Դատախազություն
Արտահերթ ընտրությունների սպառնալիքը. ինչո՞ւ է իշխանության սահմանադրական օրակարգը մտել փակուղի. «Փաստ»Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակը վատացել է. «Հրապարակ»Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ»Թաթոյանն ընդհատակ է անցել. «Հրապարակ»6-7 ամիս անորակ խողովակներ են տեղադրել, քաղաքապետարանը չի նկատել, Ավինյանի անգործության հետևանքները․ «Ժողովուրդ»Սերբիայում ցուցարարները ներխուժել են հեռուստաալիքի տաղավարԶինկոմ է կալանավորվել. «Հրապարակ»Գլխարկները շատ բարձր նետել պետք չէ. «Փաստ»Ոստիկանությունը կանխել է Թբիլիսիի դպրոցներից մեկի վրա պլանավորված հարձակումըԱԳ փոխնախարարը կարևորել է մարդու իրավունքների, կենսաբազմազանության պահպանության փոխկապակցվածությունըԹշնամու տեղապահներն այդպիսին են՝ անթաքույց, տմարդ, անհայրենիք, անսրբություն, անպատիվ․ ԳալստյանՀայաստանը և Չեխիան քննարկել են ջրային ոլորտում համագործակցության հնարավորություններըԱԳ փոխնախարարը կարևորել է գիտության դերը քաղցրահամ ջրերի կենսաբազմազանության պահպանության գործումԿԲ-ն բարձրացրել է կապիտալի հակացիկլիկ բուֆերի չափը՝ սահմանելով այն 2.25%Կապան համայնքի ավագանու ընտրություններում ՔՊ նախընտրական ցուցակը գլխավորելու է Նարեկ ԲաբայանըԻրանի նախագահը ժամանել է Մոսկվա․ ինչ է սպասվում
Արխիվ

Անհաղթահարելի մարտահրավերներ չկան. Վահե Էնֆիաջյան

ԱԺ պատգամավոր Վահե Էնֆիաջյան ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի շրջանակներում գտնվում է Սանկտ-Պետերբուրգում: Որպես փորձագետ նա ելույթ է ունեցել ԱՊՀ երիտասարդական միջխորհրդարանական 7-րդ նիստում: Նա ողջունել է նիստի մասնակիցներին: Վահե Էնֆիաջյանի ելույթը ներկայացնում ենք ամբողջությամբ.

Հարգելի պատգամավորներ, մասնակիցներ և ներկաներ.

Խորհրդարանական դիվանագիտությունը հանդիսանում է օրենսդիր փոխգործակցության լավագույն ձևաչափը: Այստեղ է, որ երկու և ավել երկրների խորհրդարանականները հնարավորություն են ունենում համատեղ աշխատանքային գործունեություն ծավալել:

Մեր բազմաբևեռ աշխարհում միջխորհրդարանական դիվանագիտության առաքելությունը չափազանց կարևոր է: Այն համակարգ է, որտեղ քննարկվում և կոորդինացվում են մի քանի պետությունների հասարակական կարծիքներն ու մոտեցումները որոշակի համընդհանուր խնդիրների շուրջ:

Միջխորհրդարանական վեհաժողովներն իրենց աշխատանքներում մոբիլիզացնում են վերոնշյալ և օրենսդիր գործունեությանն առնչվող մնացած բոլոր ճյուղերը:

Քաղաքականությունն այն բացառիկ գործոնն է, որը թույլ է տալիս հաղթահարել ցանկացած կոնֆլիկտ ՝ բացառելով ուժի կիրառումը: Ահա թե ինչու ենք մենք կարևորում քաղաքական գործընթացները, ինչու ենք շարունակաբար լավացնում հարաբերությունները մեր գործընկերների հետ և փոխշահավետ սկզբունքներով ծառայում ՝ հանուն հասարակության: Պետք է մշտապես գիտակցել, որ քաղաքական ճանապարհով ձեռք բերված պայմանավորվածությունների խախտումը հղի է անկանխատեսելի հետևանքներով:

Քաղաքական գործընթացներում չափազանց կարևոր է երիտասարդների մասնակցությունը, ովքեր արդեն վաղ տարիքից հնարավորություն են ունենում զբաղվելու գործնական քաղաքականությամբ և փորձ ձեռք բերել:

Ինչպես յուրաքանչյուր բնագավառում, այնպես էլ ՝ քաղաքականությունում, փորձն ունի անգնահատելի դերակատարում:

Երիտասարդական պառլամենտարիզմի զարգացման ժամանակակից մոտեցումները դարձել են առավել ճկուն: Հիմք ընդունելով նախորդ տարիների փորձն այժմ վստահ կարելի է ասել, որ կառույցներն ԱՊՀ անդամ հանդիսացող երկրներում գործող խորհրդարանների համար նոր հորիզոններ ու հեռանկարներ են բացում:

Ստեղծվում է փորձի փոխանակման և փոխգործակցության առավել ճկուն համակարգ, որի հիմքում ԱՊՀ երկրների ՝ միմյանց հետ ունեցած կապերն են:

Միջխորհրդարանական համագործակցության ձևաչափն ապացուցել է իր արդյունավետությունը. պլենար նիստերի աշխատանքային օրակարգերն ու դրանից բխող գործընթացները ցույց են տալիս, որ մենք ընթանում ենք ճիշտ ուղղությամբ:

Երկրի կառավարման մի քանի օղակներ կան, դրանցից մեկը, եթե չասեմ կարևորագույնը, հենց օրենսդիր համակարգն է, որտեղ մշակվում են օրենսդրական նախաձեռնություններն ու իրավական ակտերը:

Դա չափացանզ պատասխանատու գործ է, քանզի անհրաժեշտ է կատարել համապատասխան հետազոտություններ, հասկանալ հասարակական պահանջն ու ուղղորդվելով փորձագիտական եզրակացություններով, ձեռնամուխ լինել օրենքների մշակմանը:

Իրավական պետությունը, ժողովրդավարական արժեքներն ու քաղաքացիական հասարակության ձևավորումը յուրաքանյուր պետականության կարևորագույն հիմքերից են, որոնք թույլ են տալիս զարգանալ ճիշտ ու արդյունավետ ուղիներով:

Հայաստանի Հանրապետությունում արդեն 3 գումարում է ՝ գործում է երիտասարդական խորհրդարան, որն իր աշխատանքային մոդելով համապատասխանեցված է մեր երկրի Ազգային Ժողովի ձևաչափին՝ նույնաթիվ պատգամավորներով, մշտական հանձնաժողովներով, հաճախ ՝ անգամ նման աշխատանքային օրակարգերով:

Մեր երկրում այն ունի մեծ պահանջարկ երիտասարդության շրջանում, քանզի հնարավորություն է տալիս քաղաքական-հասարակական կյանքով հետաքրքրվող յուրաքանյուր երիտասարդի ներգրավվել երիտասարդական խորհրդարանի աշխատանքներին:

Ուզում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել մի շատ կարևոր գործոնի վրա ՝ այն ժամանակը, որը Դուք ծախսում եք փորձ կուտակելու համար, դա օգտագործեք ռացիոնալ, մի՛ վախեցեք սխալվելուց, մի՛ վախեցեք լրացուցիչ հարցեր տալուց, դա արեք այնքան ժամանակ, մինչև Ձեր համար հստակ լինի յուրաքանչյուր մանրուք, որով Դուք զբաղվում եք:

Հիշեք, որ կատարելությունը ձևավորվում է մանրուքներից, իսկ քաղաքականության մեջ, ինչպես գիտեք, մանրուքներ առհասարակ չեն լինում:

Գիտակցեք, որ ցանկացած խնդիր կարող է ունենալ երկու տեսակի լուծում ՝ իրական և իմիտացիոն:

Երբեք չուղղորդվեք իմիտացիայի սկզբունքով, միշտ իմացեք, որ պատասխանատվություն եք կրում ոչ միայն Ձեր, այլև Ձեր հետևորդների և Ձեր քաղաքական հայացքները կիսողների համար:
Երբեք հուսախաբ մի՛ արեք այն քաղաքացիներին, ովքեր անտարբեր չեն Ձեր գաղափարախոսությանը:

Անհաղթահարելի մարտահրավերներ չեն լինում, դրանք չկան ո՛չ կյանքում, ո՛չ էլ, առավել ևս, քաղաքականությունում:

Խոչընդոտները հաղթահարելիս մշտապես կարելի է հղում անել այս կամ այն գործոնին, որը խոչընդոտ է հանդիսանում մեր առջև դրված նպատակների հաղթահարման գործում, բայց կարելի է նաև այդ հղումներն անելու փոխարեն ուղղակի անել քայլեր, գնալ համապատասխան գործողությունների, որոնք թույլ կտան հասնել ցանկալի արդյունքի:

Հենց այստեղ է, որ երիտասարդների դերը շատ մեծ է. քաղաքական այն գիտելիքները, մոտեցումներն ու միջանձնային կապերը, որոնք այսօր ձեռք են բերվում, ապագայում անհրաժեշտ է օգտագործել վերնոշյալ բոլոր խնդիրների հաղթահարման համար:

Դա ամենևին էլ հեշտ չի լինելու, սակայն վստահ եմ, որ նոր մոտեցումների առջև բաց լինելը, խնդիրներին այլ տեսանկյուններից նայելն ու վճռականությունը միանշանակ կօգնեն հասնել բոլորիս կողմից ցանկալի արդյունքին:

Մաղթում եմ բոլորիդ արդյունավետ աշխատանքներ: Շնորհակալություն