Իմ պապը հայ էր, և մեծ պատիվ է Հայաստանում ներկայացնել մեր հյուրանոցային բրենդը. Արոն Լիբինսոն. (տեսանյութ)
Այսօր Դերժավա գրուպի գլխամասային գրասենյակում ԷՍ ԷՌ ՀՈԹԵԼ ՍՊԸ-ի և միջազգային հյուրանոցային ցանցի և InterContinental Hotels Group-ի միջև կնքվեց պայմանագիր, ըստ որի, հայաստանյան Crowne Plaza ապրանքանիշի հավատարմագրային ղեկավարմանը կհանձնվի Մաշտոցի 52 հասցեում գտնվող ԷՍ ԷՌ ՀՈԹԵԼ ՍՊԸ-ի հյուանոցային տարածքը:
Հիմնականում խոշոր բիզնես կենտրոններ ունեցող քաղաքներում բացվող Crowne Plaza-ն InterContinental Hotels Group-ի ժամանակակից բիզնես հյուրանոցի կոնցեպցիան է՝ ստեղծված գործնական ճամփորդություններն ավելի ճկուն, մշտական կապի մեջ և մոբիլ դարձնելու համար:
Աշխարհի 65 երկրներում Crowne Plaza-ն ունի 406 հյուրանոցներ և 113,562 սենյակներ և հանդիսանում է InterContinental Hotels Group (IHG®)-ի 4-րդ խոշոր և ամենաարագ զարգացող ապրանքանիշերից մեկը:
Մանրամասները` տեսանյութում