ԵՄ-ն արդարացնում է պիղծ արարքը
Մարդու իրավունքների հարցերով Եվրահանձնակատար Նիլս Մուժնիեկսը դատապարտել է Ադրբեջանում ոստիկանների բռնությունները երիտասարդական ակտիվիստներ Գիյաս Իբրահիմովի ու Բայրամ Մամեդովի նկատմամբ. «Ես շատ մտահոգված եմ Բաքվի ոստիկանական բաժանմունքում երկու երիտասարդ ակտիվիստների՝ Բայրամ Մամեդովի ու Գիյաս Իբրահիմովի նկատմամբ դաժան վարվեցողության մասին հաղորդագրություններով»:
Հիշեցնենք երիտասարդներին ձերբակալել են մայիսի 10-ին, այն բանից հետո, երբ նրանք Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի հուշարձանը պղծել են՝ վրան հայհոյանքներ են գրել ու այդ լուսանկարը տեղադրել սոցցանցերում: