Ադրբեջանի և Ֆրանսիայի արտգործնախարարները քննարկել են ԼՂ հակամարտությունը
Ադրբեջանի և Ֆրանսիայի արտգործնախարարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, haqqin.az-ի փոխանցմամբ` հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի ընթացքում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը ֆրանսիացի գործընկերոջ` Ժան Մարկ Էյրոյի հետ հանգամանալից քննարկել է Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքները:
Նախարարներն ընդգծել են հրադադարի ռեժիմի պահպանման կարևորությունը, ինչպես նաև լիարժեք բանակցային գործընթացի վերսկսման անհրաժեշտությունը` նպատակ ունենալով հասնել հակամարտության համապարփակ քաղաքական կարգավորմանը: