Բոլորն այսօր կարո՞ղ են շաքարավազ ներկրել
Մենաշնորհների վերաբերյալ զեկույցը կհրապարակվի եւ բոլորը կտեսնեն կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը:
Հարցին՝ բոլորն այսօր կարո՞ղ են շաքարավազ ներկրել, նախարարը պատախանեց. «Դուք վարչապետի հանձնարարականը լսել եք, երկու կոնկրետ հանձնարարականները եղել են, դրանք ընթացքի մեջ են, մեկն էլ այսօր էր՝ այդ թվում նաեւ հուշաթերթի պատրաստում մանրամասն նկարագրությամբ բոլոր անհրաժեշտ ընթացակարգերի եւ փաստաթղթերի վերաբերյալ, եւ ցանկացած միջամտություն, որ այդ փաստաթղթից դուրս է լինելու, այսինքն՝ օրենքով նախատեսված պահանջներից դուրս է լինելու համարվելու է անօրինակ միջամտություն եւ համապատասխան արձագանք ու արագ գործողություն է նախատեսվում»: