Թվային հեռարձակումը կհետաձգվի մինչև 2018 թվականի հուլիսի 20-ը
Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը պայմանավորված է Հայաստանում թվային ռադիոհեռարձակման անցման ժամկետի փոփոխության անհրաժեշտությամբ։
Օրինագծով նախատեսվում է Հայաստանի Հանրապետությունում թվային ռադիոհեռարձակման համակարգի ներդրման գործընթացի իրականացման ժամկետը երկարաձգել մինչև 2018 թվականի հուլիսի 20-ը՝ նկատի ունենալով, որ Հեռահաղորդակցության միջազգային միության ենթակայությամբ գործող աշխատանքային խմբերը դեռևս քննարկումներ են անցկացնում միության անդամ երկրների համար միասնական ստանդարտի ընդունման ուղղությամբ:
Արդյունքում՝ ակնկալվում է 2018 թվականի հուլիսի 20-ից Եվրոպական միասնական ստանդարտի թվային ռադիոհեռարձակում: