ԱԺ արտահերթ նիստ` մայիսի 25-ին
ՀՀ կառավարությունն Ազգային ժողովի նախագահին կառաջարկի մայիսի 25-ին գումարել արտահերթ նիստ:
Գործադիրի նիստին ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ արտահերթ նիստին քննարկվելու է երեք հարց:
«Մասնավորապես, երրորդ ընթերցմամբ կքննարկվի Ընտրական օրենսգիրքը, Աշխատանքային օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու նախագիծը, որի էությունն աշխարհազորայիններին աշխատանքային արտոնություններ սահմանելն է, ինչպես նաև «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը»,-ներկայացրեց Դավիթ Հարությունյանը: