Ամեն ինչ կանենք, որ կրճատումներն անցնեն առանց լարվածության. Արտեմ Ասատրյան
Որոշումներն այնպիսին կլինեն, որոնք լարվածություն չեն առաջացնի:
Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը՝ անդրառանալով պետական համակարգի աշխատակցիների կրճատման հարցին:
Նա հստակ չպատասխանեց, թե ինչ չափի սոցիալական լարվածություն կառաջանա պետական համակարգի աշխատակցիներին կրճատելու դեպքում և գործազրկությունը որքանով կավելանա:
Հիշեցնենք, որ կառավարությունը ձեռնամուխ է եղել պետական ապարատի կրճատմանը, այդ նպատակով արդեն միջգերատեսչական աշխատանքային խումբ է ձևավորվել:
Արտեմ Ասատրյանը կոկրետ չնշեց նաև, թե քանի աշխատող կկրճատվի իր ղեկավարած գերատեսչությունից՝ ընդգծելով, որ աշխատանքի կազմակերպումն այսօր նոր հիմքերի վրա ենք դնում:
«Ոչ թե այդ աշխատողներն ավելորդ են, ավելորդ բառն այստեղ տեղին չէ, այլ կա աշխատանքի կազմակերպման հստակ մոտեցում: Եթե մենք այս փուլում խնդիրը դրել ենք, որպեսզի կարողնանք ավելի արդյունավետ ու օպտիմալ կազմակերպել, բնականաբար, առաջանում են որոշակի մոտեցումներ: Ասել, որ հաստիքը ավել է եղել, դա ճիշտ չի լինի»,- նկատեց նախարարը: