Հազվագյուտ վարդագույն ադամանդը վաճառվել է 31.5 մլն դոլարով
Հազվագյուտ վարդագույն ադամանդը Sotheby աճուրդում վաճառվել է 31.5 մլն դոլարով, հայտնում է Reuters-ը: 15.38 կառատանոց քարի գնորդը Ասիայից է:
«Հազվագյուտ վարդագույն ադամանդը նոր համաշխարհային ռեկորդ է գրանցել վարդագույն ադամանդների շարքում: Սա ամենաբարձր գինն է, որը երբևէ վճարել են վարդագույն ադամանդի համար»,- հայտարարեց Դեվիդ Բենետը Sotheby-ից:
Նախորդ ռեկորդը պատկանում էր «Милая Жозефина» քարին` 28.5 մլն դոլարով: Ընդհանուր առմամբ Sotheby-ի շահույթը կազմում է 175.2 մլն դոլար: Սա զարդերի աճուրդի նոր ռեկորդ է: