Հանգանակություն զոհված զինծառայողների ընտանիքներին
Երևան համերգասրահում տեղի ունեցած բարեգործական ծրագիրը նվիրված է մայիսյան եռատոնին: Ժողովրդական երգիչների մասնակցությամբ տեղի ունեցած համերգից առաջացած ողջ հանգանակությունը, ինչպես նաև համերգասրահում մեկ ամսվա կտրվածքով տեղի ունեցող միջոցառումների հասույթը փոխանցվելու է ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքներին:
Հանգանակության տուփը բացվելու է մայիսի 28-ին: