Պատերազմն ամռանը անխուսափելի կլինի. Արա Պապյան. (տեսանյութ)
«Վիեննայի հանդիպման ընթացքում ՀՀ-ի կողմից պետք է մի շարք հարցեր բարձրացվեին, որոնք մնացին չբարձրացված»,- մայիսի 19-ին «Անդրադարձ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիման ընթացքում նշեց «Մոդուս Վիվենդի» կենտրոնի նախագահ Արա Պապյանը:
Անդրադառնալով Վիեննայի հանդիպմանը` Պապյանը կարծում է, որ որևէ դրական բան այդ հանդիպումը չտվեց և որպես այդպիսին դա Բիշկեքի հանդիպման կրկնությունն էր: Այս հանդիպման ընթացքում Լեռնային Ղարաբաղը պետք է պահանջեր իր մասնակցությունը որպես կարևոր բանակցային կողմ և հանդես գար կորցրած տարածքների վերադարձի պահանջով, անկախ դրանց ռազմավարական նշանակությունից: Անգամ Չինաստանում 2 կղզիների համար մեծ պատերազմ եղավ, անկախ այն բանից այդ տարածքները կարևոր էին, թե ոչ:
«Եթե Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմը լիներ 5 տարի առաջ, երբ նոր զենքեր էին ստացվել և ավելի հզոր էինք, ապա հիմա պատերազմ չէր լինի, քանի որ պատերազմը անխուսափելի է: Ինչ վերաբերում է նոր բախումների հնարավորությանը, ապա ամռանը կանխատեսվում է նոր պատերազմ…Այդքան զենք Ադրբեջանը գնում է օգտագործելու նպատակով»,- նշեց նա:
Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյո՞ք նոր պատերազմը ձեռնտու է Ռուսաստանին, նա նշեց, որ Ռուսաստանը Ադրբեջանին ցանկանում է բերել ԵՏՄ, և ուժեղացնել իր ազդեցությունը տարածաշրջանում, ուստի լարվածությունը շահեկան է Ռուսաստանի համար:
Նա նաև անդրադարձավ մեր երկրի ներքին խնդիրներին, ամենուր տիրող կոռուպցիային:
Մանրամասները` տեսանյութում