Արցախում զոհված Ախլաթյան և Դարբաս համայնքների ղեկավարները հետմահու կպարգևատրվեն ՀՀ վարչապետի հուշամեդալով
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում Սյունիքի մարզի Ախլաթյան և Դարբաս համայնքների ղեկավարներ Արմեն Բեգլարյանի և Մայիս Միրզոյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցրեց: Նշված համայնքներում կնշանակվեն համայնքի ղեկավարի նոր ընտրություններ:
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը նշեց, որ Բեգլարյանն ու Միրզոյանը զոհվել են ադրբեջանական կողմից 2016 թվականի ապրիլի 4-ին, Արցախ մեկնած Սիսիանի կամավորական խմբի ավտոբուսի ռմբակոծության հետևանքով. նրանք իրենց պաշտոններում ընտրվել էին 2012 թվականի սեպտեմբերի 9-ին:
Ախլաթյան և Դարբաս համայնքների ղեկավարները հետմահու կպարգևատրվեն ՀՀ վարչապետի հուշամեդալով: