Վերջին ժամանակահատվածի հետ համեմատ այսօր ամենաքիչն են եղել կրակոցները. Սեյրան Օհանյան
«Հարաբերական հանգիստ է: Վերջին ժամանակահատվածի հետ համեմատ այսօր ամենաքիչն են եղել կրակոցները: Մենք համագործակցում ենք ՊԲ-ի հետ, եւ ստացված տեղեկատվության համաձայն բոլոր ստորաբաժանումները վերահսկում են իրավիճակը եւ պատրաստ են իրենց առջեւ դրված պարտականությունները կատարել»,- այսօր կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց Սեյրան Օհանյանը:
Սեյրան Օհանյանը նշեց, որ տեղյակ չէ Վահան Բադասյանի` Մանվել Գրիգորյանի պահվածքի վերաբերյալ հայտարարությանը: Միեւնույն ժամանակ ՊՆ-ն նշեց, որ որպես ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը լուրջ աշխատանքներ է կատարում:
«Բանակցային գործընթացում հաջողության հասնելու առաջին նախապայմանը դա արդեն իսկ համապատասխան իրավիճակ ստեղծելն է, վստահության մեխանիզմներ պետք է ստեղծել», անդրադառնալով Վիեննայի հանդիպմանը` նշեց նախարարը: