Էլեկտրաէներգիայի դիմաց վճարումների վերջնաժամկետը մայիսի 23-ն է
Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը իր բաժանորդներին տեղեկացնում է, համաձայն սպառված էլ.էներգիայի արժեքի վճարման կարգի ապրիլ ամսվա ընթացքում սպառված էլ.էներգիայի դիմաց վճարման ժամկետն ավարտվում է մայիսի 19-ին:
Այն բաժանորդները, որոնք մինչև մայիսի 19-ը, իրենց ծախսած էլ.էներգիայի դիմաց չեն վճարել կամ վճարել են մասնակի, զգուշացվում են, որ ևս 3 օր վճարումներ չկատարելու դեպքում, այսինքն` մայիսի 23-ից կհոսանքազրկվեն: