Ողբերգական ավտովթար` Լոռիում
Այսօր՝ մայիսի 18-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում:
Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Ժամը 15:30-ի սահմաններում Mercedes Sprinter մակնիշի 33 ՍD 722 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Տաշիր-Մեծավան ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում դեռևս անհայտ պայմաններում դուրս է եկել հանդիպակաց գոտի, արմատախիլ արել մի քանի ծառեր և կողաշրջվել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, իսկ 1 հոգի ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել է Տաշիրի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Տաշիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արտակ Հովհաննիսյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև Տաշիրի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:
Տեղում աշխատում են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Թաթուլ Շուշանյանի գխավորությամբ:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում.

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: