Արծվիկ Մինասյանը չի պատասխանել թուրքական լոլիկի ներկման մասին հարցին
Այս օրերին մամուլում ակտիվ շրջանառվում են լուրեր, ըստ որի՝ Թուրքիայից 15 «ֆուռ» պոմիդոր է ներկրվել։
Թուրքական պիտակները Հայաստանում փոխարինվել են կեղծ հայկականով ու փորձել են տեղափոխել ՌԴ։ Վերին Լարսի անցակետում, սակայն, ռուսական կողմը հասկացել է խաբեությունը։ Բացի այդ, լաբորատոր անալիզի են ենթարկել պոմիդորը և պարզել, որ այն մեծ քանակությամբ թունաքիմիկատ է պարունակում, ու բեռները հետ են ուղարկել։
ՀՀ Էկոնոմիկայի նախարար, դաշնակցական Արծվիկ Մինասյանն այսօր, ըստ էության, հստակ պատասխան չտվեց լրագրողների ճշտող հարցին, թե որքանով են այս տվյալները համապատասխանում իրականությանը և ինչ է պատրաստվում անել նախարարությունը:
Նա ասաց, թե այս պահին հստակ ինֆորմացիա չունի դրա մասին.«Մենք այդ ինֆորմացիաները հիմա հավաքագրում ենք, արդեն նաև պետական եկամուտների կոմիտեից ստացել ենք անհրաժեշտ տեղեկատվությունը։ Ներկայումս ուսումնասիրության փուլում է»,-ասաց նա:
Հարկ է նկատել, որ լրատվամիջոցներին հաջողվել է շատ կարճ ժամանակամիջոցում պարզել, թե երբ և ինչ քանակությամբ է ներկվել թուրքական պոմիդորը Հայաստան: Մնում է տեսնել, թե որքան ժամանակ կպահանջվի նախարարությունից՝ ուսումնասիրություններն ավարտին հասցնելու համար: