«Ասել մեղավոր եք ,պիտի գնդակահարենք՝ չի լինի». Կիրո Մանոյան. (տեսանյութ)
«Վիեննայի հանդիպման ընթացքում Ադրբեջանին փորձեցին առաջարկել այնպիսի տեսակետներ, որոնք Ադրբեջանին դուր կգան»,- մայիսի 18-ին «Անդրադարձ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու, քաղաքագետ Կիրո Մանոյանը:
Ըստ Մանոյանի, եթե առաջիկա ամսում երկու երկրների նախագահները հանդիպեն և ստեղծվեն մոնիթորինգի մեխանիզմներ, ապա կանխատեսվում է ՀՀ-ի վրա ճնշումներ համապարփակ պայմանագրի ստեղծման շուրջ՝ Ադրբեջանի հետ համաձայնության գալու համար: Ինչ վերաբերում է Վիեննայի հանդիպմանը ,ապա կարելի է ենթադրել, որ Ադրբեջանի լռությունը խոսում է այն մասին, որ խանդավառություն չկա, պարզապես Բաքվում հասկացել են, որ համանախագահողները փորձում են սեղանի շուրջ պահել Ադրբեջանին:
Անդրադառնալով լրագրողի այն հարցին, թե արդյո՞ք խնդրի փուլային լուծումը կարող է արդյունավետ լինել, առավել ևս նախագահ է հրաժարական տվել, Կիրո Մանոյանը նշեց. «Եթե անգամ այս նախաձեռնությունը դիտարկենք որպես փաթեթային նախագիծ, որը ենթադրում է փուլային լուծում, ապա անհավասար փոխզիջումները անընդունելի են»:
Բանախոսը անդրադարձավ նաև հետաքննական մեխանիզմին դրա արդյունավետությանն ու հասցեականությանը:
Մանրամասները` տեսանյութում